11:40 17 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.16
  • GBP592.63
  • EUR526.54
  • RUB7.43
Մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնություն. Հայաստան–Իսպանիա

Հաղթել չհաջողվեց. մինչև 19 տ.-ի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը պարտվեց Իսպանիային

© Sputnik / Aram Nersesyan ,
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
12401

Խմբային փուլում դեռ երկու ծանր հանդիպում ունենք ոչ պակաս ուժեղ մրցակիցների Իտալիայի ու Պորտուգալիայի հասակակիցների դեմ:

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Գլխից վեր թռնել չհաջողվեց: Մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը քիչ առաջ պարտվեց Իսպանիային`4:1 հաշվով:

Футбольный матч ЧЕ U-19 между молодежными сборными Армении и Испании (14 июля 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan ,
Մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնություն. Հայաստան–Իսպանիա

Մեր հավաքականը դիմադրեց ինչքան կարող էր Իսպանիայի ընտրանուն: Խաղի ընթացքում մերոնք նույնիսկ կարողացան խփել պատասխան գնդակն ու հավասարեցնել հաշիվը: Բայց մրցակցի անհամեմատ բարձր կարգն ու փորձը իրենց դերը կատարեցին:

Нападающий молодежной сборными Испании Виктор Мольехо празднует забитый на последней секунде гол в ворота сборной Армении (14 июля 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan ,
Մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնություն. Հայաստան–Իսպանիա

Մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնության բացման խաղում ընդունված կարգի համաձայն կազմակերպիչ երկիրը՝ Հայաստանը հյուրընկալեց իր առաջին մրցակցին՝ Իսպանիային: Խաղի մեկնարկից զգացվեց Իսպանիայի հավաքականի ավելի բարձր կարգը: Աստիճանաբար տիրելով խաղային և տարածքային առավելությանը հյուրերը սկսեցին վտանգավոր պահեր ստեղծել մեր տուգանային հրապարակում:

Футбольный матч ЧЕ U-19 между молодежными сборными Армении и Испании (14 июля 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan ,
Մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնություն. Հայաստան–Իսպանիա

Երկար ժամանակ` ավելի ճիշտ 32 րոպե, Հայաստանի հավաքականը մարտական կեցվածք ցուցադրեց: Մեր ընտրանու պաշտպաններն ու դարպասապահը կարողանում էին չեզոքացնել վտանգավոր պահերը: Բայց 33-րդ րոպեին մեր պաշտպանության կենտրոնում դիրքային սխալի հետևանքով  առանց հսկողության մնաց Խանդրո Օրելանան ու մոտ տարածությունից բացեց հաշիվը:

Երկրորդ խաղակեսի սկզբում մեր ֆուտբոլիստները կարողացան առավելագույնը «քաղել», ու մեր ընտրանու ավագ Արսեն Եղիազարյանը մոտ տարածությունից խփեց պատասխան գնդակը: Խաղն անմիջապես սրվեց: Բնականաբար, Իսպանիայի հավաքականը համաձայն չէր խաղի նման ընթացքի հետ: Այդ պատճառով էլ հյուրերի կազմում  բաց թողած գոլից  հետո կրկնակի փոփոխություն տեղի ունեցավ:

Իսպանացիներն արդեն գրոհում էին անդադար: Խաղի 58-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո հյուրերը նորից առաջ անցան հաշվի մեջ: Գլխով դիպուկ հարվածի հեղինակը Խուան Միրանդան էր: Սա արդեն իսպանացիների համար կարելի է ասել վստահության գոլն էր: Քիչ անց Բռայան Գիլը խճճեց մեր պաշտպանությունն ու կարողացավ գեղեցիկ փոխանցմամբ վերջնական հարվածի դուրս բերել Ալեխանդրո Մարկեսին: Իսկ խաղի վերջնակետը դրեց փոխարինման դուրս եկած Վիկտոր Մալյեխոն՝ 4:1:

Футбольный матч ЧЕ U-19 между молодежными сборными Армении и Испании (14 июля 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan ,
Մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնություն. Հայաստան–Իսպանիա

Իհարկե, ֆուտբոլում հրաշքներ լինում են, բայց այս խաղում դժվար էր պատկերացնել, որ Արթուր Ոսկանյանի սաները կարող են փրկել իրավիճակը: Հյուրերը իրենց շատ վստահ էին զգում խաղադաշտում և շարունակում էին տիրել նախաձեռնությանը: Բավական է ասել, որ մեր հավաքականը խաղի մինչև 70-րդ րոպեն մեկ դիպուկ հարված էր կատարել, որը դարձել էր մ արդյունավետ:

Футбольный матч ЧЕ U-19 между молодежными сборными Армении и Испании (14 июля 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan ,
Մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնություն. Հայաստան–Իսպանիա

Այսպիսով` առաջին խաղում մեր հավաքականը պարտվեց, իսկ խմբային փուլում դեռ երկու ծանր հանդիպում ունենք ոչ պակաս ուժեղ մրցակիցների Իտալիայի ու Պորտուգալիայի հասակակիցների դեմ:

թեգերը:
ֆուտբոլ, ՀՖՖ, Հայաստան

Գլխավոր թեմաներ