06:03 20 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP576.71
  • EUR528.16
  • RUB7.12
Մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնություն. Հայաստան– Իտալիա

Հյուրընկալ Հայաստանը նորից զիջեց հյուրին Մ19 տարեկանների Եվրոպայի առաջնությունում

© Photo : uefa
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
65 0 0

Մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնության երկրորդ տուրը մեկնարկեց Ա խմբի առաջատարների՝ Իսպանիայի և Պորտուգալիայի հավաքականների խաղով, որտեղ գրանցվեց ոչ-ոքի՝ 1:1 արդյունքը:

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Երևանում ընթացող մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնության երկրորդ տուրում  Հայաստանի պատանիների թիմը կրկին պարտություն կրեց։ Առաջին խաղում պարտություն կրելուց հետո Հայաստանի ու Իտալիայի մինչև 19 տարեկանների հավաքականների համար այս հանդիպումն առանցքային նշանակություն էր ստացել: Պարտվողը կորցնում էր խմբից դուրս գալու բոլոր շանսերը:

Нападающий молодежной сборной Италии Джакомо Распадори забивает 4 мяч в ворота молодежной сборной Армении в футбольном матче ЧЕ U-19 между молодежными сборными Армении и Италии (17 июля 2019). Еревaн
© Photo : uefa
Մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնություն. Հայաստան– Իտալիա

Պարզ է, որ այս խաղում հաղթողի հիմնական հավակնորդը Իտալիայի թիմն էր, բայց մերոնք բավականին լավ սկսեցին ու շարունակում էին այն մինչև 29-րդ րոպեին Մանոլո Պորտանովայի գոլը սառը ցնցուղի ազդեցություն թողեց մեր թիմի վրա, իսկ երեք րոպե անց Դավիդե Մերոլան կրկնապատկեց հյուրերից առավելությունը: Ի պատիվ մեր հավաքականի նշենք, որ թիմը չդադարեց պայքարել: Բայց միևնույնն է կարգն ու փորձն իրենցն արեցին: Հենց այդ պատճառով էլ երկրորդ կեսում, իտալացիները օգտվելով մեր պաշտպանների սխալից, նոր փոփոխություն մտցրին հաշվի մեջ: Պորտանովան այս խաղում խփեց իր երկրորդ գնդակը:

Полузащитник молодежной сборной Италии Маноло Портанова радуется забитому голу в матче ЧЕ U-19 против сборной Армении (17 июля 2019). Еревaн
© Photo : UEFA
Մինչև 19 տարեկան ֆուտբոլիստների Եվրոպայի առաջնություն. Հայաստան– Իտալիա

Այսպիսի պայմաններում էլ մեր հավաքականը փորձեր էր կատարում գոնե մեկ անգամ մրցակցի դարպասը գրավելու: Ու ընդ որում, նման հնարավորություններ հայ ֆուտբոլիստները ունեին, բայց վերջին հարվածը չէր կայանում, իսկ մրցակիցը իր շանսը ձեռքից բաց չթողեց ևս մեկ անգամ: Խաղի ավարտից 20 րոպե առաջ Ջակոմո Ռասպոդորին հաշիվը դարձրեց 4:0 հօգուտ Իտալիայի մինչև 19 տարեկանների հավաքականի:

«Արարատ-Արմենիան» ձախողվեց Շվեդիայում և դուրս մնաց Չեմպիոնների լիգայից

Այսպիսով` կրելով երկու պարտություն Հայաստանի հավաքականը կորցրեց բոլոր հնարավորությունները խմբից դուրս գալու համար: Բայց խմբային փուլում մեր թիմը դեռ մեկ հանդիպում ունի անցկացնելու: Հուլիսի 20-ին Հայաստանի հավաքականի մրցակիցը լինելու են պորտուգալացի հասակակիցները:

Ըստ թեմայի

Նոր ակումբներ, նոր անուններ. ովքե՞ր են հայկական ֆուտբոլի հովանավորները
ԽՍՀՄ–ի թիմի միակ հայը. ինչպես Ռոբերտ Խալայջյանը մինչև 19 տ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն դարձավ
Իսպանիայի և Պորտուգալիայի մինչև 19 տարեկանների հավաքականները հաղթողին չկարողացան որոշել
թեգերը:
ֆուտբոլ, ՀՖՖ, Իտալիա, Հայաստան

Գլխավոր թեմաներ