09:35 23 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP577.33
  • EUR527.40
  • RUB7.25
Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության Պորտուգալիա–Հայաստան հանդիպում

Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով պարտվեց, Պորտուգալիան դուրս եկավ կիսաեզրափակիչ

© Sputnik / Aram Nersesyan ,
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
93 0 0

Հայաստանի հավաքականը պորտուգալացների հետ խաղից առաջ կայացած երկու խաղերում պարտություն էր կրել ու արդեն շանս չուներ կիսաեզրափակիչ դուրս գալու

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության խմբային փուլի վերջին խաղում 0:4 հաշվով պարտվեց Պորտուգալիայի հասակակիցներին ու հրաժեշտ տվեց Եվրոպայի առաջնությանը` բաց թողնելով 12 գնդակ և խփելով մեկը: Ա խմբում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրին համապատասխանաբար Պորտուգալիայի և Իսպանիայի հավաքականները:

Футбольный матч ЧЕ U-19 между молодежными сборными Португалии и Армении (20 июля 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan ,
Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության Պորտուգալիա–Հայաստան հանդիպում

Հայաստանի հավաքականը պորտուգալացների հետ խաղից առաջ կայացած երկու խաղերում պարտություն էր կրել ու արդեն շանս չուներ կիսաեզրափակիչ դուրս գալու: Իսկ ահա Պորտուգալիայի հավաքականը նախորդ երկու խաղերում վաստակել էր չորս միավոր և խմբում առաջին տեղը գրավելու համար պետք է հաղթեր, քանի որ նույն շանսերը ունեին նաև իսպանացիները զուգահեռաբար ընթացող խաղում:

Футбольный матч ЧЕ U-19 между молодежными сборными Португалии и Армении (20 июля 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan ,
Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության Պորտուգալիա–Հայաստան հանդիպում

Խաղի մեկնարկից նախաձեռնությունը պորտուգալացիներին էր: Մեր հավաքական, մեծ ուժերով պաշտպանվելով, հակագրոհում էր: Վտանգավոր պահերով մերոնք զիջում էին մրցակցին, ու կարելի է ասել, որ գոլը մեր դարպասին հասունանում էր, չնայած Հայաստանի հավաքականը պայքարում էր: Բայց գնդակը, այնուամենայնիվ, հայտնվեց մեր թիմի դարպասում:

Իսպանիան Իտալիային հաղթեց Հայաստանում և դուրս եկավ ԵԱ կիսաեզրափակիչ. լուսանկարներ

Տուգանային հրապարակում խախտման համար Հայաստանի հավաքականի դարպասին նշանակվեց 11 մետրանոց, որն էլ հստակ իրացրեց պորտուգալացիների ավագ Վիտոր Պեռեյրան: Բաց թողած գնդակից անմիջապես հետո մեր հավաքականը կարող էր խփել պատասխան գնդակը, բայց եզրափակիչ հարվածը արդյունավետ չստացվեց:

Футбольный матч ЧЕ U-19 между молодежными сборными Португалии и Армении (20 июля 2019). Еревaн
© Sputnik / Aram Nersesyan
Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության Պորտուգալիա–Հայաստան հանդիպում

Երկրորդ կեսում Պորտուգալիայի հավաքականը զարգացրեց ձեռք բերած հաջողությունը, և Ժոաու Մարիույի գեղեցիկ գոլից հետո հաղթում էր արդեն 2:0 հաշվով: Հետո, ինչպես ասում են, արդեն տեխնիկայի գործ էր Պորտուգալիայի հաղթանակը: Տյագու Գոյվեան գլխի հարվածով երրորդ գնդակն ուղարկեց մեր թիմի դարպասը: Խաղի ելքը վճռված էր, ու երկու թիմերն էլ ավելի ազատ էին գործում: Չնայած մեր թիմի պայքարելու ցանկությանը զգացվում էր մրցակցի ավելի բարձր վարպետությունն ու փորձը: Այդ պատճառով էլ Տյագու Գոյվեան դուբլ ձևակերպեց, իսկ Պորտուգալիան հաղթեց 4:0 հաշվով:

  • Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության Պորտուգալիա–Հայաստան հանդիպում

1 / 9

Ըստ թեմայի

Ֆուտբոլը տոն է, ԵՎՐՈ-2019-ը՝ առավել ևս, բայց կիսադատարկ ստադիոնով ի՞նչ տոն
Հոգնե՞լ է կանանց ֆուտբոլից. սերբ «Մարադոնան» կարող է գլխավորել «Երևան» ակումբը
Հայ ֆուտբոլիստներն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլերում. ովքե՞ր են նրանք
Նորվեգիա–Չեխիա հանդիպումն ավարտվեց ոչ–ոքի. «տխուր» ֆուտբոլն այդպես էլ «ուրախ» չդարձավ
թեգերը:
Լուսանկար, ֆուտբոլ, Հայաստան

Գլխավոր թեմաներ