06:03 20 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.91
  • GBP576.71
  • EUR528.16
  • RUB7.12
Ֆուտբոլ

Ֆրանսիան և Իռլանդիան կիսաեզրափակչում են. Եվրոպայի մինչն 19 տարեկանների առաջնություն

© Sputnik / Aram Nersesyan ,
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
37 0 0

Հուլիսի 24-ին կիսաեզրափակչում կմրցեն Իսպանիա-Ֆրանսիա և Պորտուգալիա-Իռլանդիա զույգերը:

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի –Sputnik. Երևանում ընթացող Եվրոպայի մինչն 19 տարեկանների առաջնությունում Ա խմբում ավարտվեց խմբային փուլը: Ֆրանսիայի հավաքականը 1:0 հաշվով հաղթանակի հասավ Նորվեգիայի հասակակիցների նկատմամբ՝ հավաքելով ինը միավոր: Կիսաեզրափակչի մյուս ուղեգիր վաստակեց Իռլանդիայի հավաքականը, որը 2:1 հաշվով առավելության հասավ Չեխիայի ընտրանու նկատմամբ:

Ա խմբում Ֆրանսիայի հավաքականը նախորդ երկու խաղերից հետո արդեն ապահովել էր իր առաջին տեղը խմբում, հետևաբար՝ նաև կիսաեզրափակիչում: Ֆրանսիացներն արդեն գիտեն նաև իրենց մրցակցին կիսաեզրափակիչում՝ Իսպանիայի թիմին: Երևի այդ պատճառով էլ Նորվեգիայի թիմի դեմ խաղում Ֆրանսիան խաղադաշտ էր դուրս եկել, կարելի է ասել, երկրորդ կազմով: Չնայած դրան, առաջին կեսում խաղային ու տարածքային որոշակի առավելություն ուներ:

Նորվեգներին այս խաղում միայն հաղթանակն էր երաշխավորում տեղը կիսաեզրափակիչում: Սակայն Նորվեգիայի թիմը բաց թողեց մրցակցի արագ հակագրոհն ու Նաթան Մինպոլեն առաջ մղեց Ֆրանսիայի հավաքականին:

Բաց թողած գնդակից հետո Նորվեգիայի հավաքականի կազմում միանգամից երեք փոփոխություն կատարվեց: Պարզ էր, որ մարզիչները փորձում էին փրկել խաղը: Պարտությունը Նորվեգիայի համար նշանակում էր հրաժեշտ Եվրոպայի առաջնությանը:

Իսպանիան Իտալիային հաղթեց Հայաստանում և դուրս եկավ ԵԱ կիսաեզրափակիչ. լուսանկարներ

Խմբի մյուս խաղում Իռլանդիայի հավաքականը առաջին կեսում կարողացավ բացել խաղի հաշիվը Չեխիայի հասակակիցների դեմ խաղում: Իռլանդացիները սեփական տուգանային հրապարակից սկսելով գրոհը՝ հասան իրենց նպատակին. Ջոնաթան Աֆոլաբին առաջ մղեց իր թիմին:

Խաղի երկրորդ կեսում սպասելի էր չեխերի ակտիվությունը, բայց Իռլանդիայի հավաքականը, պաշտպանվելով մեծ ուժերով, կարողանում էր չեզոքացնել մրցակցի սպառնալիքները: Սակայն հանդիպման 79-րդ րոպեին Վասիլ Կուշեին հաջողվեց հավասարեցնել հաշիվը: Բայց չեխերի ուրախությունը երկար չտևեց: Խաղի ավարտից ինը րոպե առաջ Բարրի Կոֆին նորից առաջ մղեց Իռլանդիայի մինչև 19 տարեկանների հավաքականին՝ 2:1:

Այս հաղթանակը Իռլանդիայի հավաքականի դուրս բերեց կիսաեզրափակիչ: Այսպիսով՝ հուլիսի 24-ին կիսաեզրափակչում կմրցեն Իսպանիա-Ֆրանսիա և Պորտուգալիա-Իռլանդիա զույգերը:

Ըստ թեմայի

Ֆուտբոլի «միասնական առաջնությո՞ւն». հայերի դեպքում դա մշտապես «խաղից դուրս» թեմա է
Նոր ակումբներ, նոր անուններ. ովքե՞ր են հայկական ֆուտբոլի հովանավորները
ԽՍՀՄ–ի թիմի միակ հայը. ինչպես Ռոբերտ Խալայջյանը մինչև 19 տ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն դարձավ
թեգերը:
Ֆրանսիա, ՀՖՖ, ֆուտբոլ, Հայաստան

Գլխավոր թեմաներ