23:30 13 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.46
  • GBP613.63
  • EUR526.02
  • RUB7.42
Յուրա Մովսիսյան

Ինչպես կայացավ Յուրա Մովսիսյանի և Պեպեի հանդիպումը, իսկ Շկտրելը խնդրեց նրա մարզաշապիկը

© Sputnik / Aram Nersesyan
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
14710

Մովսիսյանը խոստովանել է, որ իր ամենասիրած պաշտպաններից մեկը պորտուգալացի Պեպեն է:

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ուշագրավ պատմությունն է պատմել, թե ինչպես է Հայաստանի հավաքականի կազմում խաղացել հայտնի պաշտպաններ Պեպեի և Մարտին Շկրտելի դեմ:

Armfootball–ը ներկայացրել է WiseNuts-ի ռադիոյի եթերում հայ ֆուտբոլիստին տված հարցազրույցի ուշագրավ դրվագները։

Մովսիսյանը խոստովանել է, որ իր ամենասիրած պաշտպաններից մեկը պորտուգալացի Պեպեն է: «Պորտուգալիայի հետ խաղի մոտավորապես 15-րդ րոպեին նա կանգնեց ոտնաթաթիս, և ձևացնում էր, թե ոչինչ չի եղել: Կարծես ամեն ինչ նորմալ էր: Հետո անկյունայինի խաղարկման ժամանակ արմունկով հարվածեցի նրա ծնոտին: Շատ ուժեղ հարվածեցի: Նա չբողոքեց մրցավարին: Եթե նա քեզ հարգում է, չի բողոքում մրցավարին: Խաղից հետո խնդրեց փոխանակվել մարզաշապիկներով»,–պատմել է Յուրի Մովսիսյանը:

Մի այլ հետաքրքիր պատմություն էլ մեր հավաքականի հարձակվողը հիշել է Սլովակիայի հետ հանդիպումից: «Խաղը սկսվեց, և «Լիվերպուլի» պաշտպան Մարտին Շկտրելը, երկու ձեռքերը ամբողջովին դաջվածքների մեջ, սկսեց խոսել ինձ հետ: Ռուսերեն, անգլերեն.. Գիտեր, որ «Սպարտակում» եմ խաղում, գիտեր, ով եմ ես, հաստատ ուսումնասիրել էին: Սկսեց խոսել, ծաղրում էր անընդհատ: Ո՞վ ես դու, ինչքա՞ն գումար ես աշխատում: Գոլ խփելուց առաջ մոտեցա նրան, ասեցի, բրո, դու բարձունքում ես. ինձնից շատ բարձր, իմ մասին մի անհանգստացիր, դու սուպերաստղ ես, խաղից հետո ինքնագիր տուր ինձ: Միևնույն ժամանակ անընդհատ պայքարում էինք իրար հետ ու իրար ոչնչացնում: Ես արմունկով էի նրան հարվածում, նա ինձ էր հարվածում բռունցքով: Ոտքերս ամբողջովին արյունոտ էին: Երկուսս էլ կեղտոտ էինք խաղում, բայց ես հարգալից էի խոսում, ասում էի՝ ինքնագիր տուր: Նաև ասում էի, որ ես արագ եմ, ու միակ բանը, որ ինքը կտեսնի, դա իմ մեջքն է, խոստանում եմ: 5 րոպե անց նա հայտնվեց իմ թիկունքում, իսկ ես գոլ խփեցի:

Դրանից հետո՜... Մոտեցա Շկրտելին, ասում եմ՝ դու այդքան աշխատավարձ ես ստանում, շաբաթական 100 000 կամ ավել, ու ինչ-որ ցածր մեկը քեզ թիկունքում է թողնում, չես կարողանում ինձ հասնել: Ու շարունակում էի նույն ոճով: Մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո նրանք փախան հանդերձարան: Նոր էին եկել աշխարհի առաջնությունից, հաղթել էին Իտալիային, դուրս էին եկել 1/8 եզրափակիչ, իրենց ոսկե սերունդն էր, Համշիկը... Ու մենք հաղթեցինք»,–պատմել է Մովսիսյանը:

Ամիսներ անց գնում են Սլովակիա պատասխան խաղի: Խաղը սկսվում է, ու Շկրտելը ոչ մի բառ չի ասում: «Մոտենում եմ նրան, ասում եմ՝ ինչ կա, բրո, պատրա՞ստ ես երկրորդ ռաունդին: Ոչ մի բառ, ոչ մի պատասխան ամբողջ խաղի ընթացքում: Մենք հաղթեցինք 4-0 Սլովակիայում, ես առաջին գոլը խփեցի:

Հենոն քնած է, Յուրան սերիալ է նայում, Բերեզովսկին կարդում է. ով ինչով է զբաղվել օդանավում

Խաղից հետո տոնում ենք հանդերձարանում: Ես նստած էի անկյունում, եթե մտնեիր հանդերձարան, ինձ չէիր կարող տեսնել: Հանկարծ տեսանք Շկրտելին՝ առանց մարզաշապիկի: Բոլորը ոտքի կանգնեցին՝ պատրաստ կռվի. ինչու՞ է Շկրտելը եկել մեր հանդերձարան: Նա մտնում է և ասում՝ ու՞ր է Մովսիսյանը: Բոլորը մտածում են՝ եկել է կռվելու: Իսկ ինքը մոտենում, ասում է՝ հեյ, բրո, արի փոխվենք մարզաշապիկներով, դու արժանացել ես իմ հարգանքին, կուզենայի քեզ տեսնել Անգլիայի Պրեմիեր լիգայում, դու մեծ տպավորություն թողեցիր»,–պատմել է Մովսիսյանը:

Իսկ Պրեմիեր լիգայում չի հայտնվել, որովհետև «Սպարտակը» չի ցանկացել հրաժարվել Յուրա Մովսիսյանից:

Ըստ թեմայի

Ֆուտբոլի «միասնական առաջնությո՞ւն». հայերի դեպքում դա մշտապես «խաղից դուրս» թեմա է
Նոր ակումբներ, նոր անուններ. ովքե՞ր են հայկական ֆուտբոլի հովանավորները
ԽՍՀՄ–ի թիմի միակ հայը. ինչպես Ռոբերտ Խալայջյանը մինչև 19 տ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն դարձավ
թեգերը:
ֆուտբոլ, ՀՖՖ, Յուրա Մովսիսյան

Գլխավոր թեմաներ