03:24 21 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Լևոն Արոնյան

Արոնյանն աշխարհի 10 լավագույն շախմատիստների շարքում. ադրբեջանցի Մամեդյարովը նրանից հետո է

© Photo: Lennart Ootes / Altibox Norway Chess
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
23710

ՖԻԴԵ–ի օգոստոս ամսվա աշխարհի լավագույն 100 շախմատիստների դասակարգման աղյուսակում 4 հայ շախմատիստ կա։

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Շախմատի միջազգային ֆեդերացիայի` ՖԻԴԵ-ի 10 լավագույն շախմատիստների շարքում է: Այս մասին տեղեկանում ենք ՖԻԴԵ–ի պաշտոնական կայքից։

Նշենք, որ ՖԻԴԵ–ն հրապարակել է օգոստոս ամսվա աշխարհի լավագույն 100 շախմատիստների դասակարգման աղյուսակը։

«Դասակարգման աղյուսակը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը։ Լևոն Արոնյանը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը»,–տեղեկանում ենք կայքից:

Բացի այդ, Հայաստանը ներկայացնող ևս 3 շախմատիստ է ներգրավվել ցուցակում. Գաբրիել Սարգսյանը 46-րդ, Հրանտ Մելքումյանը` 87-րդ, իսկ Սերգեյ Մովսեսյանը` 98-րդ հորիզոնականում են հայտնվել: Ադրբեջանը ներկայացնող Շաքրիյար Մամեդյարովը զբաղեցրել է 9–րդ հորիզոնականը։

Ըստ թեմայի

Լևոն Արոնյանը դուրս մնաց ՖԻԴԵ–ի «Գրան պրիի» պայքարից
Արոնյանը կխաղա Մամեդյարովի հետ. «գործը» կարող է «արմագեդոնի» հասնել
Արոնյանը չի կարողացել հաղթել աշխարհի գործող չեմպիոնին
թեգերը:
Շախմատի միջազգային ֆեդերացիա (ՖԻԴԵ), Հայաստան, շախմատ, Լևոն Արոնյան

Գլխավոր թեմաներ