10:52 17 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.76
  • GBP608.06
  • EUR526.20
  • RUB7.42
Ֆուտբոլ. արխիվային լուսանկար

«Արարատը» բարձրագույն խմբի միանձնյա առաջատարն է. ով ինչպես խաղաց առաջնության 2–րդ տուրում

© Sputnik / Asatur Yesayants
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
7010

Առաջին տուրը բաց թողնելուց հետո, գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» և փոխչեմպիոն «Փյունիկը» իրենց մեկնարկային խաղերում հաղթանակի հասան:

Խաչիկ Չախոյան, Sputnik Արմենիա

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության երկրորդ տուրի հանդիպումներից հետո «Արարատը», 2:1 հաշվով հաղթելով «Շիրակին», տոնեց երկրորդ անընդմեջ հաղթանակը և միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

ՈւԵՖԱ-ի Եվրոպայի լիգայում հանդես գալու պատճառով «Արարատ-Արմենիան» և «Փյունիկը» բաց էին թողել մեկնարկային տուրի հանդիպումները: Օգոստոսի 10–ին կայացած հանդիպման ժամանակ «Արարատ-Արմենիան» լուրջ դիմադրության հանդիպեց «Գանձասար-Կապանի» հետ խաղում, ու թիմերը ընդմիջման գնացին կապանյան թիմի նվազագույն առավելության պայմաններում: Բայց երկրորդ խաղակեսում, Վարդան Մինասյանը փոփոխություններից հետո, «Արարատ-Արմենիան» բեկեց հանդիպման ընթացքը ու, 17 րոպեի ընթացքում երեք գնդակ անցկացնելով հյուրերի դարպասը, հաղթանակի հասավ 3:1 հաշվով:

Դժվարին պայքարում կարողացավ հաղթանակի հասնել նաև «Փյունիկը»: Ընդամենը երեք օր առաջ անգլիական «Վուլվերհեմփթոնից» խոշոր հաշվով պարտություն կրելուց հետո, փոխչեմպիոնը երկար ժամանակ չէր կարողանում արդյունքի հասնել «Ուրարտուի» հետ խաղում: Բայց օգոստոսի 11–ին կայացած հանդիպման վերջնամասում փյունիկցիները հասան իրենց նպատակին Արտակ Եդիգարյանի,Արթուր Միրանյանի և Արտյոմ Սիմոնյանի հարվածների շնորհիվ: «Փյունիկը» հաղթեց 3:0 հաշվով: Նշենք, որ այս խաղում շատ վատ հանդիպում անցկացրեց «Ուրարտուի» և մեր ազգային հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանը, որը բաց թողած գոլերի մեջ, անկասկած, իր մեղքի մեծ բաժինն ուներ:

Առաջնությունը հաղթանակով մեկնարկեց նաև «Լոռին»: Վանաձորում «Լոռի»-«Ալաշկերտ» խաղը անցավ շատ հետաքրքիր պայքարում: Կողմերը արժանի էին իրար ու յուրաքանչյուրն էլ կարող էր հաղթել այս խաղում: Բայց  հաղթանակի հասնելու «Լոռիի» ֆուտբոլիստների  մեծ ցանկությունը ամրապնդվեց Գրիգոր Աղեկյանի դուբլով, իսկ «Ալաշկերտը» գրավեց մրցակցի դարպասը մեկ անգամ ու պարտվեց 1:2 հաշվով:

Երևանի «Արարատը», համարյա լրիվ փոխելով իր կազմը, առաջնության մեկնարկում չի կարելի ասել, որ փայլուն խաղեր է անցկացնում: Բայց այս դեպքում պետք է նշել, որ հաղթողին չեն դատում: «Արարատը» «Շիրակի» հետ խաղում կամային հաղթանակի հասավ` դառնալով շատ գեղեցիկ երկու գոլի հեղինակ, և մինչև երրորդ տուրը միանձնյա գլխավորելու է մրցաշարային աղյուսակը:

«Փյունիկը» 2008թ. չեմպիոնի գավաթի կրկնօրինակը նվիրեց «Արարատին». տեսանյութ

Տուրի վերջին զույգը կազմել էին «Նոան» և «Երևանը»: Առաջնության նորեկ «Երևանը» առայժմ չի կարողանում արժանի մրցակցություն ցուցաբերել ավելի փորձառու մրցակիցների հետ խաղերում: Թիմը կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը` այս դեպքում երկու գնդակ ընդունելով սեփական դարպասը «Նոայի» ֆուտբոլիստներից:

Առաջնությունը նոր է սկսվել, բայց արդեն կարելի է ասել, որ մեզ սպասվում է լարված ու հետաքրքիր հանդիպումներով հագեցած մրցաշրջան:

Ըստ թեմայի

Նոր ակումբներ, նոր անուններ. ովքե՞ր են հայկական ֆուտբոլի հովանավորները
Ֆուտբոլի ապագա աստղերի կրեատիվ սանրվածքները. Եվրոպայի Մ19 առաջնության եզրափակիչ
ԽՍՀՄ–ի թիմի միակ հայը. ինչպես Ռոբերտ Խալայջյանը մինչև 19 տ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն դարձավ
թեգերը:
Փյունիկ, «Արարատ» ֆուտբոլային ակումբ, «Երևան» ֆուտբոլային ակումբ, ֆուտբոլ, ՀՖՖ, Հայաստան

Գլխավոր թեմաներ