14:20 18 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.10
  • GBP590.36
  • EUR524.47
  • RUB7.42
Հանրապետական մարզադաշտ

Հանդիպումն ավարտված է, խաղը՝ ոչ. «Դյուդելանժի» գլխավոր մարզիչ

© Sputnik / Aram Nersesyan ,
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
199 0 0

Հանդիպումն իսկապես դրամատիկ ստացվեց: Հաղթանակի բերկրանքը եկավ ավելացված ժամանակում, ինչը կարելի է նաև Վարդան Մինասյանի ձեռքբերումը համարել

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի - Sputnik. «Արարատ-Արմենիան» այսօր սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգի «Դյուդելանժին»:

Խաղից հետո երկու թիմերի գլխավոր մարզիչները հանդես եկան հետխաղյա ասուլիսով:

Առաջինը լրագրողների հետ հանդիպեց հյուրերի գլխավոր մարզիչ Էմիլիո ֆերերան:

Նա նկատեց, որ հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտությունն այնքան էլ վատ արդյունք չէ՝ նկատի ունենալով, որ դեռ կա պատասխան խաղ:
Լյուքսեմբուրգյան թիմի ղեկավարն ընդունեց, որ խաղի հաշիվն արտացոլեց խաղի ընդհանուր պատկերը, բայց նկատեց, որ դժվար է նախապատվություն տալ թիմերից որևէ մեկին:

«Այս հանդիպումն ավարտված է, իսկ խաղը՝ դեռ ոչ: Պատասխան խաղից առաջ թիմերի հնարավորությունները հավասար են»,-նկատեց Ֆերերան:

«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին լրագրողները դիմավորեցին ծափողջույններով:

«Դժվար խաղ ստացվեց: Հանդիպում, որի ընթացքում կարող էինք հաղթել մենք, կարող էր հաղթել նաև մրցակիցը: Բայց մենք հաղթեցինք: Ամենից կարևորը՝ ինձ ուրախացրեց մեր թիմի բնավորությունը, որ դրսևորեցին տղաները խաղի վերջնամասում՝  վերջին 15-20 րոպեներին»,-ասաց Վարդան Մինասյանը:

Մրցակիցը հայ մասնագետի վրա լավ տպավորություն է թողել: Նման թիմի հետ խաղն ավելի բարդ է ստացվում:

Sputnik Արմենիայի թղթակիցը փաստում է, որ հանդիպումն իսկապես դրամատիկ ստացվեց: Հաղթանակի բերկրանքը եկավ ավելացված ժամանակում, ինչը կարելի է նաև մարզչի ձեռքբերումը համարել, քանի որ հաղթական գոլը խփվեց նրա կատարած փոխարինումների արդյունքում:

Հարցին, թե զգացողությունները որքանով են համեմատելի Հայաստանի ազգային հավաքականը գլխավորելիս տոնած հաղթանակների հետ, Մինասյանը պատասխանեց.

«Այն, ինչ զգացել եմ ազգային հավաքականում, նման ապրումներ այլևս չեմ ունեցել և չգիտեմ՝ կունենա՞մ, թե՝ ոչ: Դրանք երբեք ոչ մի բանի հետ չեմ համեմատի»:

Հիշեցնենք, որ Հիշեցնենք, որ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում անցկացվեց ԵԼ որակավորման 4–րդ փուլի «Արարատ–Արմենիա»- «Դյուդելանժ» հանդիպումը։

Առաջին խաղակեսի միջնամասում՝ 23-րդ րոպեին, հարձակվող Մաիլսոն Լիման գեղեցիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը:

Երկրորդ խաղակեսում՝ խաղի 68-րդ րոպեին, հյուրերին հաջողվեց վերականգնել հաշվի տարբերությունը, և Դանել Սինանին գոլ խփեց` հաշիվը դարձնելով 1։1։

Մրցավարի ավելացրած ժամանակի 3-րդ րոպեին հաղթական գոլը խփեց Իլյա Անտոնովը:

Պատասխան հանդիպումը տեղի կունենա Լյուքսեմբուրգում, օգոստոսի 29-ին։

Այս հաղթանակից հետո  հայկական ակումբն առաջին անգամ հնարավորություն կունենա հանդես գալ Եվրագավաթային մրցաշարի խմբային փուլում։  

Ըստ թեմայի

«Արարատ- Արմենիան» թիմային ուժեղ ոգի ունի. Էմիլիո Ֆերերա
Հրաշալի մեկնարկ փլեյ-օֆֆում. «Արարատ-Արմենիան» խփեց իր առաջին գոլը. տեսանյութ
«Արարատ-Արմենիա» - ԱԻԿ. դժվար մրցակցություն է, բայց արգելքը հաղթահարելի է
թեգերը:
ֆուտբոլ, հաղթանակ, Արարատ–Արմենիա

Գլխավոր թեմաներ