14:17 18 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.10
  • GBP590.36
  • EUR524.47
  • RUB7.42
Շախմատ

Սկանդալ շախմատիստուհի Մարիա Գևորգյանի շուրջ. FIDE-ն կպատժի՞ թուրք կազմակերպիչներին

© Photo: Сергей Ведяшкин / АГН "Москва"
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
40620

Միջադեպին արձագանքել են նաև բազմաթիվ միջազգային լրատվամիջոցներ, այդ թվում և BBC-ի ռուսական ծառայությունը:

ԵՐԵՎԱՆ, 25 օգոստոսի — Sputnik. Շախմատի միջազգային ֆեդերացիան (FIDE) ուսումնասիրում է շախմատի կանանց Հայաստանի հավաքականի անդամ Մարիա Գևորգյանի՝ Թուրքիայի մրցաշարի մասնակիցների թվից ադրբեջանցիների պահանջով հեռացնելու միջադեպը:

«FIDE-ն գործին ընթացք է տվել: Դեպքը մանրամասն ուսումնասիրվում է: Մեղավորները խստագույնս կպատժվեն»,- այս մասին սոցցանցային իր  էջերում գրել է FIDE-ի ներկայացուցիչ Էմիլ Սուտովսկին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 18-ին Թուրքիայում կայանալիք Sivas Buruciye Сhess Open 2019 միջազգային մրցաշարին շախմատի Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանին մասնակցության հրավեր ուղարկելուց օրեր անց մրցաշարի թուրք կազմակերպիչ Մուսթաֆա Էրոգլուն խնդրել է հրաժարվել մասնակցությունից` ադրբեջանցիների պահանջով: Այդ թվում թուրք կազմակերպիչը հրաժարվել է Հայաստանի ներկայացուցչի մասնակցության ծախսերը հոգալ:

Ավելի վաղ գրել էինք, որ Հայաստանի շախմատի ֆեդերացիան իր վերաբերմունքը հայտնել էր  տեղի ունեցածի նկատմամբ և մտադիր էր բողոքով դիմել FIDE։

թեգերը:
Թուրքիա, Թուրք, ադրբեջանցի, FIDE, Հայաստան, շախմատ

Գլխավոր թեմաներ