06:02 20 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Հենրիխ Մխիթարյան

Հաջողակ 77–ը. Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես դարձել է «Ռոմայի» խաղացող

© Sputnik / Asatur Yesayants
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
Հենրիխ Մխիթարյան (242)
17020

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագի հետ վարձակալության պայմանագիրը կնքել են մինչ այս մրցաշրջանի վերջ։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի – Sputnik. Անգլիական «Արսենալի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վարձակալության իրավունքով իտալական «Ռոմայի» խաղացող է դարձել։

Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Հայ ֆուտբոլիստի հետ վարձակալության պայմանագիրը կնքել են մինչ այս մրցաշրջանի վերջ է։ Կիսապաշտպանի համար իտալական ակումբը 3 միլիոն դոլար է վճարել։ Ակնկալվում է, որ խաղացողին գնելու համար 15 միլիոն դոլար կպահանջվի։ «Գայլերի» երկրում Մխիթարյանը ելույթ է ունենալու 77 համարի ներքո։

Որոշ փորձագետների կարծիքով` «Ռոման» կարող է  դառնալ Մխիթարյանի կարիերայի գագաթնակետը։

Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը 2018 թվականի սկզբից է հանդես գալիս «Արսենալում»։ 30-ամյա հայ ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդի», Դորտմունդի «Բորուսիայի», Դոնեցկի «Շախտյորի», «Մետալուրգի», ինչպես նաև Երևանի «Փյունիկի» կազմերում։

Մխիթարյանի պայմանագիրն «Արսենալի» հետ ուժի մեջ էր մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։

թեմա:
Հենրիխ Մխիթարյան (242)

Ըստ թեմայի

Հենրիխ Մխիթարյանը քիչ էր մնում` տեղափոխվեր «Լիվերպուլ». Առուստամյանը բացել է փակագծերը
Հենրիխ Մխիթարյանը կնոջ հետ մեկնել է Իտալիա. տեսանյութ
Հենրիխ Մխիթարյանի լուսանկարը մեկ ժամում ավելի քան 20 հազար «լայք» է հավաքել «Ռոմայի» էջում
թեգերը:
«Ռոմա» ֆուտբոլային ակումբ, Արսենալ, ֆուտբոլ, Հենրիխ Մխիթարյան

Գլխավոր թեմաներ