00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Փյունիկից» մինչև «Ռոմա». քանի միլիոն է «պտտվում» Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերների շուրջ

© Sputnik / Asatur YesayantsГенрих Мхитарян (23 мая 2018). Еревaн
Генрих Мхитарян  (23 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անգլիական «Արսենալ» ակումբից իտալական «Ռոմա» տեղափոխվելը Հենրիխ Մխիթարյանի 6-րդ ակումբը դարձավ։ Գործարքներում նշվող պայմաններն ու գումարները տարբեր են եղել, երբեմն` ռեկորդային։ Sputnik Արմենիան հետևել է Մխիթարյանի ֆինանսական հոսքերին։

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Հենրիխ Մխիթարյանը մեծ ֆուտբոլ մտավ երևանյան «Փյունիկով»` 2006 թվականի սեպտեմբերին հանդես գալով «Շիրակի» դեմ խաղի հիմնական կազմում։ Ընդամենը 17 րոպե ֆուտբոլիստը դաշտում անցկացրեց առանց գոլի, իսկ այդ խաղի 18-րդ րոպեին բացեց հաշիվը` գոլի հեղինակ դառնալով մեծահասակ թիմերի պաշտոնական խաղերում։

«Փյունիկ»–«Մետալուրգ». Դոնեցկ–դուբլ 1

Երիտասարդ և խոստումնալից ֆուտբոլիստով շատ արագ հետաքրքրվեցին Մոսկվայի «Լոկոմոտիվը», Կիևի «Դինամոն», մի քանի ֆրանսիական ակումբներ և նույնիսկ արգենտինական «Բոկա Խունիորսը»։ Սակայն ֆուտբոլայի բարձունքներն աստիճանաբար էին նվաճվելու, և 2009 թվականի ամռանը Մխիթարյանը հայտնվեց Դոնեցկի «Մետալուրգում», ընդ որում նոր ակումբի կազմում սկզբում խաղաց Եվրոպայի Լիգայում և միայն հետո Ուկրաինայի առաջնությունում։

Հենրիխ Մխիթարյան - Sputnik Արմենիա
Ամեն ինչ Հենրիխ Մխիթարյանի մասին. ի՞նչ նվաճումների է հասել նա

Հենրիխի տրանսֆերի համար «Փյունիկի» ստացած գումարի մասին պաշտոնական տվյալներ չհաջողվեց գտնել, իսկ ոչ պաշտոնական տեղեկություններով` «Փյունիկը» որոշակի գումար է ստացել «Շախտյորի» և նույնիսկ «Բորուսիայի» հետ Մխիթարյանի պայմանագրից։ Սակայն ամեն ինչի մասին` հերթով։

«Մետալուրգ»–«Շախտյոր». Դոնեցկ–դուբլ 2

2010 թվականի ամռան վերջին տեղեկություն տարածվեց, որ «Շախտյորից» բացի, Հենրիխով հետաքրքրվում են գերմանական «Վերդերն» ու անգլիական «Տոտենհեմը», ավելին` համապատասխան տեղեկությունը հայտնվեց Լոնդոնի ակումբի կայքում։ Սակայն Հենրիխը երևի դարձյալ որոշեց չշտապել և նույնիսկ չտեղափոխվեց Դոնեցկից։ Պաշտոնական տվյալներով` «Շախտյորի» հետ պայմանագրի արժեքը կազմեց 5,84 մլն եվրո։

2012/13 խաղաշրջանում Մխիթարյանը արդյունավետության ռեկորդ սահմանեց Ուկրաինայի առաջնություններում` դառնալով 24 գոլի հեղինակ և այդպիսով գերազանցելով Ռեբրովի և Շացկիխի ձեռքբերումները (22 գնդակ)։ Նման արագությունը չէր կարող չգրավել եվրոպական առաջատար ակումբներին, և մամուլում ակումբների բարձրագոչ անվանումներ հնչեցին։

«Շախտյոր»–«Բորուսիա». Դորտմունդի «գրավումը»

Թվում էր, թե Մխիթարյանը «Լիվերպուլ» կտեղափոխվի, որի երկրպագուները արդեն սկսել էին սովորել արտաբերել Մխիթարյանի ազգանունը, բայց բոլորից առաջ անցավ Դորտմունդի «Բորուսիան»։ 4 տարվա պայմանագիր կնքվեց «Բորուսիայի» համար ռեկորդային 27.5 մլն եվրոյով, և 2013 թվականին Հենրիխը հագավ գերմանական ակումբի սև ու դեղին համազգեստը։

Сборная Армении по футболу вылетает в Македонию - Sputnik Արմենիա
Հաջողակ 77–ը. Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես դարձել է «Ռոմայի» խաղացող

2015/16 խաղաշրջանում Մխիթարյանը լավագույն խաղացող ճանաչվեց, և 2016 թվականին նրա գործակալ Մինո Ռայոլան հայտարարեց, որ ֆուտբոլիստը տեղափոխվում է «Մանչեսթեր Յունայթեդ»։ Պայմանագրի գումարը շատ մեծ էր` շուրջ 42 մլն եվրո։

«Բորուսիա»–«Մանչեսթեր». «սատանայական» պայմանագիր

«Կարմիր սատանաների» առաջին խաղաշրջանը Հենրիխը հիանալի խաղաց` թիմի հետ նվաճելով անգլիական սուպերգավաթն ու հաղթելով Եվրոպայի լիգայում, իսկ հաջորդ խաղաշրջանը նրա համար այդքան էլ լավ չդասավորվեց. սկզբում կորցրեց տեղը հիմնական կազմում, իսկ հետո աստիճանաբար մշտական տեղ զբաղեցրեց պահուստայինների նստարանին։

«Մանչեսթեր»–«Արսենալ». մեկնեց Լոնդոնում ապրելու

Դա էլ խթան հանդիսացավ «Արսենալ» տեղափոխվելու համար. այդ գործարքի գումարը նույնպես 42 մլն եվրո գնահատվեց, սակայն այստեղ պետք է հաշվի առնել մի նրբություն. Մխիթարյանին փաստորեն փոխարինեցին Ալեքսիս Սանչեսով։

Официальный twitter канал ФК Рома опубликовал фотографии прибытия Генриха Мхитаряна в Рим - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյանի լուսանկարը մեկ ժամում ավելի քան 20 հազար «լայք» է հավաքել «Ռոմայի» էջում

«Արսենալ»–«Ռոմա». «զինագործը» «գայլ» դարձավ

Եվ ահա նա վարձակալության իրավունքով տեղափոխվեց «Ռոմա»։ Պաշտոնական տվյալներով` Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը 1 խաղաշրջանի համար պայմանագիր կնքեց «գայլերի» հետ (այսպես են «Ռոմա» ակումբն անվանում երկրպագուները)։ Իտալացիներն անգլիացիներին 3 մլն եվրո են տվել, պայմանագրի մեջ նաև 100 հազար եվրոյի բոնուս է գրված` կախված ֆուտբոլիստի ելույթներից։ Մխիթարյանի աշխատավարձի մասին «Ռոման» դեռ չի հայտնում։

Հարկ է նշել, որ պայմանագրում նշված մեկ տարի ժամկետը լրանալուն պես Հենրիխը կարող է վերադառնալ «Արսենալ», մնալ «Ռոմայում», ինչպես նաև ազատ գործակալի կարգավիճակ ստանալ։

Լրահոս
0