01:06 20 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Ալեքսանդր Կարապետյան

Հայաստան-Իտալիա խաղի ֆանտաստիկ մեկնարկը. առաջին գոլը խփեց Ալեքսանդր Կարապետյանը

© Sputnik / Asatur Yesayants.
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
Հայաստան - Իտալիա ֆուտբոլային հանդիպում (18)
21411

Տիգրան Բարսեղյանի հիանալի առաջխաղացումից հետո հայ ֆուտբոլիստը բացեց հաշիվը:

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Եվրո-2020-ի ընտրական փուլը ֆանտաստիկ մեկնարկ ունեցավ Հայաստանի հավաքականի համար։ Մեր թիմը շատ ակտիվ սկսեց հանդիպումը` ճնշելով մրցակցին: Հայաստանի  հավաքականը կարողացավ օգտագործել հակագրոհի գործոնը և առաջ անցնել հաշվի մեջ։

Հանդիպման 11–րդ րոպեին Տիգրան Բարսեղյանի հիանալի առաջխաղացումից ու փոխանցումից հետո դիպուկ հարվածով աչքի ընկավ Ալեքսանդր Կարապետյանը` բացելով խաղի հաշիվը։

Հայաստան–Իտալիա խաղի տոմսերը «թռցրել» են. 1000 դրամանոց տոմսը 20 հազարով են վաճառում

Այսօր՝ սեպտեմբերի 5–ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Եվրոպայի 2020թ.–ի առաջնության ընտրական փուլում իրենց ուժերն են փորձում Հայաստանի և Իտալիայի ֆուտբոլի հավաքականները։ Երկրպագուները մեծ ոգևորությամբ ու խանդավառությամբ են սպասում խաղին։ Դա է վկայում նաև այն փաստը, որ բոլոր տոմսերը նախապես էին վաճառվել, իսկ «սև շուկայում» 1000 դրամանոց տոմսը կարելի էր ձեռք բերել 10–20 հազար դրամով։

թեմա:
Հայաստան - Իտալիա ֆուտբոլային հանդիպում (18)

Ըստ թեմայի

Գյուլբուդաղյանցն ասաց` որն է մեր հավաքականի խնդիրը. Հայաստան–Իտալիա խաղը թեժ է լինելու
Հայաստան-Իտալիա. սպասված հանդիպում. հայտնի հայերը գուշակում են խաղի հաշիվը
ՈւԵՖԱ-ի նախագահը Երևանում ներկա կլինի Հայաստան-Իտալիա խաղին
թեգերը:
Արմեն Գյուլբուդաղյանց, ֆուտբոլ, Իտալիա, Հայաստան

Գլխավոր թեմաներ