10:15 19 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Հայաստան-Իտալիա հանդիպում

Հայաստան-Իտալիա հանդիպումն ավարտվեց. մեր հավաքականը պայքարեց, բայց պարտվեց

© Sputnik / Asatur Yesayants.
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
Հայաստան - Իտալիա ֆուտբոլային հանդիպում (18)
18101

Խաղի որոշիչ պահը հանդիպման վերջնամասը դարձավ: Երեք րոպե ընդմիջումով իտալացիները կարողացան երկու անգամ գրավել մեր ընտրանու դարպասը և վերացրին այս խաղում հաղթողի հարցը: 

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական J խմբում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտվեց խմբի առաջատար Իտալիայի ընտրանուն:

Մեր թիմը արժանի մրցակից էր հզոր հակառակորդին, ու դիմակայության ելքը վճռեց այն հանգամանքը, որ երկրորդ խաղակեսում մեր ընտրանին խաղում էր տասը ֆուտբոլիստով (առաջին խաղակեսի վերջում հեռացվեց Ալեքսանդր Կարապետյանը):

Հայաստանի հավաքականի համար Եվրո-2020-ի ընտրական հանդիպումը Իտալիայի հավաքականի հետ հրաշալի մեկնարկ ունեցավ մեր ընտրանու համար: Խաղի սկզբից Հայաստանի հավաքականը շատ ակտիվ էր, ու իտալացիները ստիպված էին պաշտպանվել մեծ ուժերով: Խաղի 11-րդ րոպեին մերոնք հրաշալի կերպով օգտագործեցին հակագրոհի գործոնը: Տիգրան Բարսեղյանը համարձակ մտավ խաղի մեջ, խլեց գնդակն ու, արագ շարժվելով առաջ, հիանալի փոխանցում կատարեց դեպի Ալեքսանդր Կարապետյանը, որն էլ մրցակցի հետ պայքարում դիպուկ հարվածով գնդակն ուղարկեց իտալացիների դարպասից ներս:

Ի՞նչ է տեղի ունեցել Հայաստան–Իտալիա ֆուտբոլային խաղից առաջ. տեսանյութ

Խաղն աննիջապես լարվեց: Իտալացիները նետվեցին առաջ ու տիրեցին նախաձեռնությանը: Պաշտպանվելու հերթն արդեն մեր հավաքականինն էր: Հանդիպման 28-րդ րոպեին Էմերսոնի գրագետ փոխանցումից հետո Անդրեա Բելոտտին խփեց պատասխան գնդակը: Իտալացիները մինչև ընդմիջում ունեին արդեն զգալի առավելություն ու մի քանի անգամ կարող էին հաշվի մեջ առաջ անցնել: Բայց առաջին խաղակեսն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Իսկ ահա մեր հավաքականը ստիպված էր երկրորդ կեսը սկսել տասը խաղացողներով: Ալեքսանդր Կարապետյանը Լեոնարդո Բոնուչիի հետ պայքարում դեղին քարտ ստացավ, որը երկրորդն էր հայ ֆուտբոլիստի համար: Անկեղծ ասած, դրվագը ուսումնասիրելիս կանոնների խախտում մեր հարձակվողի մոտ ես չնկատեցի: Բայց փաստն այն էր, որ Կարապետյանը հեռացվեց խաղադաշտից:

Մրցավարը շարունակում էր «պատժել» մեր ֆուտբոլիստներին նաև ընդմիջումից հետո: Հաճախ Դանիել Զիբերտի որոշումները անհասկանալի էին, և տուժողը անընդհատ հայ ֆուտբոլիստներն էին: Մեր ֆուտբոլիստների պատվին նշենք, որ չնայած մրցակիցը թվային առավելություն ուներ, բայց Հայաստանի հավաքականը տասը ֆուտբոլիստներով էլ պայքարում էր, ու նաև սպառնում մրցակցի դարպասին: Արագության ռեկորդներ էր սամանում Կամո Հովհաննիսյանը, ում դեմ իտալացիները ոչինչ չէին կարողանում անել: Տրիբունաները վանկարկում էին Կամո, Կամո, Կամո…

Հայաստան-Իտալիա. սպասված հանդիպում. հայտնի հայերը գուշակում են խաղի հաշիվը

Խաղի որոշիչ պահը հանդիպման վերջնամասը դարձավ: Երեք րոպե ընդմիջումով իտալացիները կարողացան երկու անգամ գրավել մեր ընտրանու դարպասը, և վերացրին այս խաղում հաղթողի հարցը:  Իհարկե, պարտությունը մնում է պարտություն, բայց մեր թիմի խաղը հաճելի էր դիտել: Հայաստանի հավաքականը նույնիսկ տասը խաղացողով արժանի մրցակից էր աշխարհի քառակի չեմպիոն թիմին: Ափսոս, որ հնարավորություն չկա ավելի լավ խոսքեր հնչեցնել մեր տղաների հասցեին, որոնք արժանի էին ավելի լավ արդյունքի: Այդ խոսքերը ծնվում են հաղթանակի դեպքում միայն:

Փաստորեն, կրկնվեց 2012 թվականի Հայաստան-Իտալիա խաղի արդյունքը: Եթե այսպես շարունակվի՝ պատասխան խաղում՝ Իտալիայում պետք է գրանցվի ոչ-ոքի:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը անցկացնելու է սեպտեմբերի 8-ին: «Հանրապետական» մարզադաշտում մեր ընտրանու մրցակիցը լինելու է Բոսնիայի և Հերցեգովինայի թիմը:

թեմա:
Հայաստան - Իտալիա ֆուտբոլային հանդիպում (18)

Ըստ թեմայի

Գյուլբուդաղյանցն ասաց` որն է մեր հավաքականի խնդիրը. Հայաստան–Իտալիա խաղը թեժ է լինելու
ՈւԵՖԱ-ի նախագահը Երևանում ներկա կլինի Հայաստան-Իտալիա խաղին
Հայաստան–Իտալիա խաղի տոմսերը «թռցրել» են. 1000 դրամանոց տոմսը 20 հազարով են վաճառում
թեգերը:
Արմեն Գյուլբուդաղյանց, Իտալիա, Հայաստան, ֆուտբոլ

Գլխավոր թեմաներ