18:50 19 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Նորայր Մամեդով–Ասլանյան

Գրազ են եկել ու կռվի բռնվել. ինչպես է հայ ֆուտբոլիստը հաղթել վան Դեյքին

CC BY-SA 3.0 / Falcon419 / Norair Mamedov
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
263 0 0

Մի անգամ Նորայրը մարզասրահում գրազ է եկել վան Դեյքի հետ, թե ով է ավելի ուժեղ։ Ընդ որում` Մամեդովը հոլանդացու ֆոնին բավականին վտիտ է եղել։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի —Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Նորայր Մամեդով-Ասլանյանը հետաքրքիր դրվագ է պատմել Վիրջիլ վան Դեյքի հետ շփումից, որի հետ խաղացել է նիդեռլանդական «Գրոնինգեն» ակումբում։

Հոլանդացի ֆուտբոլիստը, որը 2018/2019 խաղաշրջանի անգլիական պրեմիեր լիգայի լավագույն խաղացող է ճանաչվել, Նորայրի հիշողության մեջ մնացել է նախևառաջ իր հասակով։ Հայ ֆուտբոլիստը խոստովանել է, որ իր մտքով երբեք չէր անցնի, որ վան Դեյքը կդառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը և կհասնի նման բարձունքների։

Նա Sport24.ru-ին պատմել է` ինչպես է մի անգամ մարզասրահում գրազ եկել վան Դեյքի հետ, թե ով է ավելի ուժեղ։ Մամեդով-Ասլանյանը վտիտ է երևացել Վիրջիլի ֆոնին։

«Եվ ես նրանց ասացի`չափը նշանակություն չունի, ուզո՞ւմ ես ապացուցեմ, արի մրցենք. կտեսնես՝ ով է ավելի ուժ։ Վան Դեյքը ոգևորվեց` լո՞ւրջ, դու ինձ երբեք չես հաղթի։ Դե գնանք, տեսնենք։ Ես հաղթեցի նրան։ Ոչ Հաբիբի նման, ավելի շուտ կատակով․ ով ում առաջինը կգցի։ Բայց Վիրջիլը նման բանի չէր սպասում», - ասել է Ասլանյան-Մամեդովը։

Նորայրը նշել է, որ այս տարիներին Վիրջիլը կոփվել է, դարձել առաջնորդ, բայց սովորական տղա է մնացել, ինչպիսին եղել է «Գրոնինգենում»։ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպանը կարծում է, որ նրան նման է Հենրիխ Մխիթարյանը։ Նորայրը Հենրիխի հետ խաղացել է Հայաստանի հավաքականում։

«Հավանաբար, դա լավագույն ժամանակն էր հավաքականի համար։ Մենք միասին Կոպենհագենում հաղթել ենք Դանիային, ես վերջում փոխարինեցի Արազ Օզբիլիսին», - հիշել է նա։

Նորայրը կիսով չափ ադրբեջանցի է, ծնվել է Հայաստանի Քարահունջ գյուղում, սակայն մանուկ հասակում մայրը նրա հետ մեկնել է Հոլանդիա։ Հավաքականում խաղալու համար Նորայրը վերցրել է կնոջ հայկական ազգանունը։ Նա հավաքականում խաղալու հրավեր է ստացել, ինչի համար որոշել է փոխել ազգանունը և դառնալ Ասլանյան։

Էմոցիոնալ լուսանկարներ. ինչպես էին աղոթում և պայքարում Հայաստան-Իտալիա խաղի ժամանակ

«Իրականում ես ոչինչ չեմ փոխել, կարող եմ երկու ազգանուններից մեկն ընտրել։ Հավաքականը խնդիր չէր, ուղղակի կինս Ասլանյան է, և ես որոշեցի, որ այդ ազգանունով եմ հանդես գալու։ Ես խաղացել են Հոլանդիայի մինչև 13-14 տարեկանների հավաքականներում։ Ուղղակի այն պատճառով, որ Հայաստան չէին հրավիրում։ Բայց ես ուզում էի խաղալ այն երկրի դրոշի տակ, որտեղ ծնվել եմ», - բացատրել է Նորայրը։

Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով՝ Նորայրի հայրն ապրում է Բաքվում։

Ուզում եմ ստանալ խաղաժամանակ, որն «Արսենալում» ինձ չէին տալիս. Մխիթարյանը` տեղափոխության մասին

Ըստ թեմայի

Փաշինյանին «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի շապիկ են նվիրել․ «Բարսելոնայի» երկրպագուները շփոթված են
Անվախ դարպասապահը. ինչպես Ալյոշա անունը դարձավ հայկական ֆուտբոլի խորհրդանիշը
Ֆուտբոլը որպես բիզնես. որքան է վաստակել «Արարատ–Արմենիան» և դեռ որքան կարող է վաստակել
թեգերը:
ֆուտբոլ, Հայաստան

Գլխավոր թեմաներ