00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բոսնիայի հավաքականի մարզիչը զգուշացնում է` Հայաստանի թիմին թերագնահատել չի կարելի

© Sputnik / Asatur YesayantsТренер сборной Боснии и Герцеговины по футболу Роберт Просинечки на предматчевой пресс-конференции
Тренер сборной Боснии и Герцеговины по футболу Роберт Просинечки на предматчевой пресс-конференции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բոսնիայի հավաքականի մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին զգուշացնում է` Հայաստանը շատ անկանխատեսելի թիմ է։ Իսկ «Ռոմայի» երկրպագուները Իտալիայի հետ խաղից հետո Մխիթարյանին ավելի անհամբեր են սպասում։

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի –Sputnik, Արամ Գարեգինյան. Հաշված րոպեներ անց կմեկնարկի Հայաստանի համար Եվրո-2020 ընտրական փուլի վճռական խաղերից մեկը` սեփական հարկի տակ մեր հավաքականը կմրցի Բոսնիա և Հերցեգովինայի հետ։ Հայաստանն այժմ հետ է Բոսնիայից մեկ միավորով, իսկ հաղթելու դեպքում առաջ կանցնի նրանից և խմբում երրորդ տեղ կզբաղեցնի (9 միավոր)։

Футбол. Чемпионат Европы - 2016. Матч Франция - Албания - Sputnik Արմենիա
Ֆրանսիացիներն Ալբանիայի փոխարեն հնչեցրին Անդորայի հիմնը, բայց ներողություն խնդրեցին Հայաստանից

Նույն ընտրական փուլի 6-րդ տուրում, խմբի առաջատար Իտալիան կխաղա Ֆինլանդիայի հետ։ Եթե իտալական թիմը կրկին հաղթի, ապա ֆինները 12 միավոր կունենան, այդ միավորներով հնարավոր կլինի շարունակել պայքարը 2-րդ տեղի համար։

Հաղթելու դեպքում ճիշտ նույնպիսի շանսեր կունենա Բոսնիան։ Այդ պատճառով խաղի կարևորությունն ընդգծում է նաև Բոսնիայի հավաքականի մարզիչ, նախկինում Հարավսլավիայի և Խորվաթիայի հավաքականների հայտնի ֆուտբոլիստ, «Ցրվենա Զվեզդայի» և Մադրիդի «Ռեալի» աստղ Ռոբերտ Պրոսինեչկը։

«Հայաստանը անկանխատեսելի թիմ չէ, սակայն մեր թիմը սխալվելու իրավունք չունի և կխաղա միայն հաղթանակի համար», – սերբական «Ռեսպուբլիկա» պարբերականի փոխանցմամբ` հայտարարել է Պրոսինեչկին։

Նա նշել է, որ հայկական թիմը լավ խաղ է ցույց տալիս հակագրոհներում, ինչպես նաև արագ անցումներ կատարում պաշտպանությունից հարձակում։

Բալկանյան ԶԼՄ–ները մեր հավաքականի խաղը բարձր գնահատեցին Հայաստան – Իտալիա խաղում։  Սերբական «Էսպրեսո» պորտալը նույնիսկ գրել է. «Կարմիր քարտն ու Պելեգրինիի վարպետությունը փրկեցին Իտալիային»։

«Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա» ֆուտբոլային հանդիպման նախախաղային մարզումները. տեսանյութ

Այսօր Բոսնիայի կազմում հանդես չի գա վնասվածք ստացած Էլվիս Սարիչը, որը Սաուդյան Արաբիայում էր խաղում։ Միևնույն ժամանակ վերականգնվել է գերմանական «Հոֆֆենհայմի» պաշտպան Էրմին Բիչակչիչը (Սարգիս Ադամյանի համաակումբացի)։

Բոսնիայի հավաքականի ավագ, «Ռոմայի» ռմբարկու Էդին Ջեկոն իր հերթին նշել է նոր համախմբացի Հենրիխ Մխիթարյանի հիանալի խաղը։ «Հուսով եմ միայն, որ մեր դեմ նա մի փոքր ավելի թույլ կխաղա», – ժպիտով ավելացրել է նա։

Предматчевая тренировка сборной Армении по футболу (4 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ուժեղ և թույլ կողմերը. ինչի՞ց է պետք սկսել

Նշենք, որ Բոսնիայի հավաքականի խաղացողները սթրես են ապրել դեռ Հայաստանի ճանապարհին, ընդ որում` խաղի հետ առնչություն չունեցող պատճառով։ Ինչպես հայտնում է «Ակտուելնո» պարբերականը, Թուրքիայի երկնքում ֆուտբոլիստներին տեղափոխող չարթերային չվերթի օդանավը մրրկայնության գոտում էր հայտնվել։ «Եվս մեկ վայրկյան և ինքնաթիռը կկործանվեր», – հայտնել էր ինքնաթիռի օդաչուն։

Իսկ իտալական ԶԼՄ–ները ջերմ արձագանքներ են շռայլում Մխիթարյանի հասցեին Իտալիայի հետ խաղից հետո։ «Նա դեռ չի հասցրել «Ռոմայի» մարզաշապիկով խաղադաշտ դուրս գալ, իսկ հռոմեացի երկրպագուներն արդեն սիրահարվել են նրան։ Իտալիայի հետ խաղում նրան տեսնելով` ակումբի երկրպագուները ժամերն են հաշվում իրենց թիմի կազմում նրա առաջին խաղը դիտելու», – գրում է Gazzetta dello Sport–ը։

Մնում է Բոսնիայի թիմին մաղթել պարզ երկինք և հանգիստ թռիչքներ։ Նրանց տրամադրվածությունից դատելով` երկնքում ապրած սթրեսը, ամենևին էլ հողի վրա չի  զգացվի, և մեզ հետաքրքիր խաղ է սպասվում։

Լրահոս
0