02:55 06 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.94
  • GBP627.63
  • EUR530.13
  • RUB7.49
Ռոման Նագուչև

Ֆուտբոլային սխրանք, որը ոգևորեց նաև Հայաստանի խաղին հետևող ռուս մեկնաբանին. տեսանյութ

© Sputnik / Владимир Трефилов
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
158520

Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա խաղը, որը ավարտվեց մեր թիմի՝ 4:2 հաշվով հաղթանակով, հեռարձակվել է տարբեր երկրներում: Մեր թիմի հաղթանակը յուրահատուկ տոն է դարձել Mатч ТВ-ի մեկնաբան Ռոման Նագուչևի համար, և խաղավարտի ամենադրամատիկ պահերին նա այդ մասին խոսեց եթերում:

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի - Sputnik. Եվրո-2020 ընտրական J խմբում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հաղթանակը մեծ ուրախություն է պարգևել ոչ միայն հայ ֆուտբոլասերին, այլ նաև ֆուտբոլային ռուս մեկնաբան Ռոման Նագուչևին, որը Հայաստանի հավաքականի խաղացողներին քաջ մարտիկներ է անվանել:

Սա աներևակայելի հանդիպում է, խելահեղ հանդիպում, նշում էր Mатч ТВ-ի մեկնաբանը:

«Սովորական խաղ, սովորական ռեպորտաժ, սովորական մեկնաբանություն. ահա այսպես էի ես գալիս Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա խաղը մեկնաբանելու: Բայց ստացվեց ոչ թե սոսկ սենսացիա, այլ Հենրիխ Մխիթարյանի անվան հերոսական հաղթանակ»,- մեր թիմի չորրորդ գոլից հետո նշեց Ռոման Նագուչևը:

Հանդերձարանը` հաղթանակից հետո, կամ ինչպես են էմոցիաներն արտահայտել ֆանտաստիկ խաղից հետո

Իր դիտարժանությամբ ու լարվածությամբ Հայաստան–Բոսնիա և Հերցեգովինա խաղը գերազանցեց բոլոր սպասելիքները: Որ կխփվեր վեց գնդակ, որոնցից չորսը մեր հավաքականի օգտին, դժվար էր պատկերացնել: Բացի այդ, մեր ընտրանին երկու անգամ հաշվի մեջ առաջ անցավ, ու մրցակցին երկու անգամ էլ հաջողվեց հետ բերել կորցրածը: Սակայն մեր հավաքականի ֆուտբոլիստների հաղթանակի անսպառ ցանկությունը, կամքը, որոնք լրացվում էր անձնուրաց խաղով և ամրապնդվում տրիբունաների ֆանտաստիկ աջակցությամբ, տվեցին իրենց պտուղները:

Երբ Մխիթարյանի հարվածից հետո ինքնագոլի հեղինակ դարձավ բոսնիացի ֆուտբոլիստը, Նագուչևը երեք անգամ բացականչեց՝ չորս-երկու, չորս-երկու, չո՜րս-երկու…

Հայաստանի հավաքականի հաղթական խաղը՝ լուսանկարներով

«Նրանք ուժեղ էին, նրանք ավելի համարձակ էին և պարզապես ֆուտբոլային իմաստով՝ ավելի ուրախ, դրա համար էլ նրանց բախտը բերում էր: Նրանք ուզում էին հաղթել, և ես շնորհավորում եմ Հայաստանի զվարթ ու պայքարող այս հավաքականին՝ անհավանական խաղի ու հաղթանակի համար»- ավելացրեց Նագուչևը:

Անկասկած, երբ թիմը լավ է խաղում, ու դրա հետ մեկտեղ՝ հաղթում, հույզերը հասնում են անհավանական աստիճանի ու պոռթկում: Նույնիսկ իտալացիներին պարտված խաղում մեր հավաքականը շատ լավ տպավորություն թողեց, բայց այդ դեպքում շատ դառն էր ու ցավոտ խաղի արդյունքը: Իսկ Բոսնիայի և Հերցեգովինայի խաղից հետո արդեն հաղթական ոգին է պտտվում ֆուտբոլային Հայաստանի վրա: Թող վերամբարձ չհնչի, բայց ֆուտբոլում հաղթանակները, ու այն էլ նմա՛ն հաղթանակները ֆուտբոլասերի համար անփոխարինելի են և հիշվում են շատ երկար:

Եվ տա Աստված, որ այս ամենը շարունակական լինի:

Ըստ թեմայի

«Մեզ համար շատ դժվար է լինելու Հայաստանի հետ խաղում». Ռոբերտ Պրոսինեչկի
Գոլառատ ֆուտբոլ. մեր հավաքականը 3 անգամ արդեն գրավել է հակառակորդի դարպասը
Փայլուն հաղթանակ. Հայաստանի հավաքականը կշարունակի պայքարը Եվրո 2020–ի եզրափակիչ փուլի համար
Մխիթարյանն առաջատարի պես տարավ թիմն իր հետևից, սևագործ աշխատանք կատարեց. Գյուլբուդաղյանց
թեգերը:
Ռոման Նագուչև (ֆուտբոլային ռուս մեկնաբան), ռուս, հաղթանակ, Բոսնիա և Հերցեգովինա, Հայաստան, ֆուտբոլ

Գլխավոր թեմաներ