10:03 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Կարապետյանը և Բոնուչին

«Կարապետյանի հետ պայքարում ես ուղղակի աչքս էի պաշտպանում». Լեոնարդո Բոնուչի

© Sputnik / Asatur Yesayants.
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
Հայաստան - Իտալիա ֆուտբոլային հանդիպում (18)
9010

Իտալացի ֆուտբոլիստ Լեոնարդո Բոնուչին մեկնաբանել է հայկական թիմի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի հայտարարությունը դաշտում իտալացու խայտառակ պահվածքի մասին։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչին խոսել է Հայաստանի հետ խաղի ընթացքում տեղի ունեցած դրվագի մասին, որի արդյունքում Ալեքսանդր Կարապետյանը հեռացվեց դաշտից։

Հիշեցնենք` օգոստոսի 5-ին Երևանի Հանրապետական մարզադաշտում կայացավ Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան–Իտալիա ֆուտբոլային հանդիպումը, որն ավարտվեց 1։3 հաշվով՝ հօգուտ Իտալիայի հավաքականի: Խաղի սկզբում՝ 11–րդ րոպեին, Հայաստանի հավաքականից միակ գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Կարապետյանը, որը, սակայն, առաջին խաղակեսի ժամանակ կարմիր քարտ ստացավ ու լքեց խաղադաշտը։

Առաջին խաղակեսի լրացուցիչ ժամանակի ընթացքում Կարապետյանն օդում բախվեց պաշտպան Լեոնարդո Բոնուչիի հետ` բացելով ձեռքերը։ Դրանից հետո պաշտպանն ընկավ ու ձեռքերով բռնեց դեմքը, թեև տեսանյութում կարելի է տեսնել, որ Կարապետյանն արմունկներով գրեթե չի դիպչում նրա դեմքին։

Դրանից հետո Կարապետյանը հայտարարեց, որ հարգում է Բոնուչիի ձեռքբերումները (որպես «Յուվենտուսի» և հավաքականի փորձառու խաղացող), բայց նրա պահվածքը խայտառակ էր։

Rai–ն տված հարցազրույցում Բոնուչին ասել է, որ պարտավոր չէ որևէ մեկին բացատրություն տալ։

«Ես վերք ունեմ հոնքիս վերևում. նրա վրա երկու կար կա դրված։ Երբ ես ցատկեցի Կարապետյանի հետ միասին, իմ շարժումներով ուղղակի ուզում էի պաշտպանվել աչքիս շրջանում վնասվածքից։ Ցավում եմ, որ նրան հեռացրին դրա համար, բայց ես դա չնկատեցի։ Ես չգիտեի, որ նա արդեն դեղին քարտ ուներ», – հայտարարել է Բոնուչին Իտալիա–Ֆինլանդիա խաղից հետո։

Էմոցիոնալ լուսանկարներ. ինչպես էին աղոթում և պայքարում Հայաստան-Իտալիա խաղի ժամանակ

Նշենք, որ խաղից հետո Sportbox–ին տված հարցազրույցում Կարապետյանը խոստովանել է, որ իր Instagram-ը ողողվել է իտալացի երկրպագուների 200-300 մեկնաբանություններով, որոնք ներողություն են խնդրել «Յուվենտուսի» պաշտպանի պահվածքի համար։

թեմա:
Հայաստան - Իտալիա ֆուտբոլային հանդիպում (18)

Ըստ թեմայի

Գյուլբուդաղյանցն ասաց` որն է մեր հավաքականի խնդիրը. Հայաստան–Իտալիա խաղը թեժ է լինելու
Հայաստան-Իտալիա. սպասված հանդիպում. հայտնի հայերը գուշակում են խաղի հաշիվը
Հայաստան–Իտալիա խաղի տոմսերը «թռցրել» են. 1000 դրամանոց տոմսը 20 հազարով են վաճառում
Ի՞նչ է տեղի ունեցել Հայաստան–Իտալիա ֆուտբոլային խաղից առաջ. տեսանյութ
Փաշինյանը ներկա է Հայաստան-Իտալիա ֆուտբոլային հանդիպմանը. լուսանկար
թեգերը:
Ալեքսանդր Կարապետյան, Ռոբերտո Մանչինի (Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ), Իտալիա, Հայաստան, ֆուտբոլ

Գլխավոր թեմաներ