00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ես լքել եմ Անգլիան ու Անգլիայի մասին խոսել չեմ ուզում». Մխիթարյանը մարտական է տրամադրված

© Sputnik / Asatur YesayantsПозулащитник сборной Армении по футболу Генрих Мхитарян и главный тренер ‎Армен Гюльбудагянц на пресс-конференции (4 сентября 2019). Еревaн
Позулащитник сборной Армении по футболу Генрих Мхитарян и главный тренер ‎Армен Гюльбудагянц на пресс-конференции (4 сентября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հանրահայտ ֆուտբոլիստը խոստովանել է, որ «Ռոմա» տեղափոխվելիս անգամ ֆինանսական հարցերը չեն քննարկվել

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մտքերը հիմա կապված են միայն «Ռոմայի» հետ։ Նա այս մասին ասաց այսօր Հռոմում հրավիրված ասուլիսի ժամանակ։

«Ես լքել եմ Անգլիան ու Անգլիայի մասին խոսել չեմ ուզում: Ես հիմա «Ռոմայի» ֆուտբոլիստ եմ, ու իմ բոլոր մտքերը հիմա կապված են իտալական այս թիմի հետ: Արդեն հանդիպել եմ թիմակիցներիս ու անմիջապես զգացել այն ջերմ մթնոլորտը, որ տիրում է հանդերձարանում: Ամեն ինչ կանեմ թիմին օգտակար լինելու համար: Կարող եմ խաղալ հարձակման եզրերից յուրաքանչյուրում» - նշեց Մխիթարյանը:

Սեպտեմբերի 2–ին հայտնի դարձավ, որ անգլիական «Արսենալի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վարձակալության իրավունքով իտալական «Ռոմայի» խաղացող է դարձել։ Հայ ֆուտբոլիստի` իտալական ակումբ տեղափոխվելն անակնկալ էր շատերի համար: Տրանսֆերային պատուհանի վերջին օրը միայն հայտնի դարձավ, որ Հենրիխը տեղափոխվում է «Ռոմա»:

Футболисты сборной Армении в аэропорту Звартноц перед вылетом в Афины на очередной матч отборочного тура Евро-2020 против сборной Греции (9 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյանը, գրկին` փոքրիկ տղա. լուսանկարը ոգևորել է ֆուտբոլիստի երկրպագուներին

«Ես չեմ հասցրել որոշ մանրամասներ ճշտել իմ գործակալի հետ: Նույնիսկ տեղափոխության ֆինանսական կողմը չենք քննարկել: Ես պարզապես ուզում եմ խաղալ ու հաճույք վայելել: Իսկ «Արսենալում» այդ բավարարվածությունը վերջին անգամ չունեի: Չեմ կարող ասել, թե անգլիական թիմն ինչու համաձայնեց իմ տրանսֆերին, բայց դա նաև իմ որոշումն էր։ Շնորհակալ եմ «Ռոմայի» սպորտային տնօրենին, որ հնարավորություն տվեց տրանսֆերային պատուհանի վերջին օրն իրականացնել իմ տեղափոխությունը», - ավելացրեց ֆուտբոլիստը։

Մխիթարյանը խոսեց նաև Թուրքիայում և Ադրբեջանում անցկացվող խաղերի ու այդ խաղերին իր մասնակցության մասին։

«Ես Թուրքիայում խաղալու խնդիրներ երբեք չեմ ունեցել, այլ բան է Ադրբեջանը: Ամեն ինչ գալիս է Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերություններից»,– նշեց նա:

Հայաստանը «12-րդ խաղացող» ուներ. ում և ինչպես կրկին պետք է հաղթի ազգային հավաքականը

Երկրպագուները շատ լավ հիշում են, որ Գերմանիա, ապա Անգլիա տեղափոխվելուց հետո Մխիթարյանը բավականին դժվար հարմարվեց առաջնություններին:

«Ես ավելի երիտասարդ էի Գերմանիա և Անգլիա տեղափոխվելու ժամանակ: Իմ կարծիքով, փորձը շատ կարևոր նշանակություն ունի, ու ես հուսով եմ արագ հարմարվել իտալական Ա սերիային և «Ռոմայի» խաղին: Շնորհակալ կլինեմ թիմակիցներիս այդ հարցում ինձ օգնելու համար: Բայց առաջին հերթին դա կախված է, իհարկե, ինձանից»,– ասաց նա:

Футбольный матч отборочного тура Евро-2020 между сборными Армении и Боснии и Герцеговины - Sputnik Արմենիա
Մխիթարյանն առաջատարի պես տարավ թիմն իր հետևից, սևագործ աշխատանք կատարեց. Գյուլբուդաղյանց

Հենրիխը նշեց նաև, որ արդեն զրուցել է «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկայի հետ։

«Ինձ դժվար է ասել, թե երբ մարզիչը կորոշի ինձ ամբողջովին ներգրավել թիմի խաղին: Մինչև այսօր ազգային հավաքականի խաղերին է տրամադրվում: «Ռոմայի» մարզմանն էլ դեռ լիարժեք չեմ մասնակցել: Բայց երբ էլ ինձ վստահեն խաղադաշտ դուրս գալը, ես կխաղամ անմնացորդ նվիրումով: Մեկ տարվա պայմանագիր ունեմ «Ռոմայի» հետ, ու Իտալիայի առաջնությունում դրսևորվելու ժամանակ կա», - եզրափակեց Մխիթարյանը:

Հիշեցնենք` Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը 2018 թվականի սկզբից հանդես էր գալիս «Արսենալում»։ 30-ամյա հայ ֆուտբոլիստը նախկինում խաղացել էլ «Մանչեսթեր Յունայթեդի», Դորտմունդի «Բորուսիայի», Դոնեցկի «Շախտյորի», «Մետալուրգի», ինչպես նաև Երևանի «Փյունիկի» կազմերում։

Մխիթարյանի պայմանագիրն «Արսենալի» հետ ուժի մեջ էր մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։

Լրահոս
0