10:34 11 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.02
  • GBP628.98
  • EUR529.50
  • RUB7.52
Միհրան Հարությունյան

Միհրան Հարությունյանը խոստովանել է, որ սիրում է կին մարզչին

© Sputnik / Asatur Yesayants
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
381 0 0

Եթե տարիներ առաջ ասեին, որ ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանի մարզիչը կին է լինելու, նա պարզապես կծիծաղեր։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի – Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանն Instagram–ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել իր մարզչի ՝ քիքբոքսինգի աշխարհի չեմպիոն, բռնցքամարտի և թեյքվոնդոյի Եվրոպայի չեմպիոն Սվետլանա Անդրեևայի հետ և շնորհավորել նրա տարեդարձը։

«Եթե մի քանի տարի առաջ ինձ ասեին, որ իմ մարզիչը կին է լինելու, ես չէի հավատա: Եթե ասեին, որ նա է ինձ մարզելու, ես կծիծաղեի: Բայց կյանքը «եթե»-ներ չունի, այնպես որ ես հպարտ եմ, որ իմ մարզիչը Սվետլանա Միխայլովնան է: Բարձրակարգ մարզիչ, լավ ընկեր և պարզապես հմայիչ կին: Այսօր Սվետլանա Միխայլովնայի ծննդյան օրն է, ես միանում եմ բոլոր մաղթանքներին և շնորհավորանքներին: Իմ լավագույն նվերը քեզ կլինի MMA- ում իմ առաջին նոկաուտը, որը ես կնվիրեմ քեզ: Հ.Գ. Սիրում եմ քեզ»,-գրել է մարզիկը:

Ավելի վաղ Հարությունյանն իր մարզչի հետ լուսանկար էր հրապարակել և խոստովանել, որ իր մարզումները կարող է դադարեցնել միայն Սվետլանան:

«Մինչև նա չասի` վերջ, մարզումները չեն դադարի»,-լուսանկարին կից գրել էր Միհրանը:

Միհրան Հարությունյանն ըմբշամարտի մրցագորգը լքել էր 2016թ.-ին՝ Օլիմպիական խաղերից հետո: Ռիո-2016-ում նա հանդես էր գալիս ուսի վնասվածքով, այդուհանդերձ եզրափակիչում կողմնակալ մրցավարության պատճառով արժանացավ ոչ թե ոսկե, այլ արծաթե մեդալի։

Օլիմպիական խաղերից հետո Միհրանը հանդես է գալիս MMA-ում (խառը մենամարտեր):

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Միհրան Հարությունյանը MMA-ի մրցաշարում իր երրորդ մենամարտն անցկացրեց Մուրատխան Սայիտխանովի հետ և հաղթեց 3-0 հաշվով։

Ըստ թեմայի

«Դա իմը չէ». Միհրան Հարությունյանը խոսել է աբխազ կնոջ և քաղաքականության մասին. բացառիկ
Միհրան Հարությունյանը գիտի` ինչպես պետք է ապացուցել հայրենիքի հանդեպ սերը. տեսանյութ
Հետո ավելին է լինելու. Միհրան Հարությունյանը ջախջախեց բելառուսին. տեսանյութ
«Փոքրիկիս հետ». Միհրան Հարությունյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել
թեգերը:
մարզիչ, Կին, Միհրան Հարությունյան

Գլխավոր թեմաներ