05:32 05 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
27220

Հայ մարզիկը փայլուն հաղթանակ տարավ Ղազախստանում` գերազանցելով Ադրբեջանը ներկայացնող Էլման Մուխտարովին։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Նուր-Սուլթանում մեկնարկած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 63 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Սլավիկ Գալստյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Էլման Մուխտարովին։

Նշենք, որ ըմբշամարտի աշխարհի առաջնությունը Նուր-Սուլթանում մեկնարկել է այսօր։

63 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Սլավիկ Գալստյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 16:7 հաշվով հաղթեց Մուխտարովին։

Հայաստանը ներկայացնող մյուս ըմբիշը՝ 55 կգ քաշային կարգում հանդես եկող Նորայր Հախոյանը, պարտվեց. որակավորման փուլում մեր ըմբիշը 3:7 հաշվով զիջեց Ճապոնիան ներկայացնող Շոթա Օգավային:

82 կգ քաշային կարգում հանդես եկող Մաքսիմ Մանուկյանն էլ որակավորման փուլում 4:1 հաշվով առավելության հասավ Ղրղզստանը ներկայացնող Կալիդին Ասիկեևի նկատմամբ, իսկ 1/8 եզրափակիչում 3:7 հաշվով պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ադլան Ակիևի հետ մարտում:

Մխիթարյանն իմ ամենասիրելի ֆուտբոլիստներից է. Լուչեսկու

Հիշեցնենք, որ Ղազախստանում Հայաստանը ներկայացնում են Նորայր Հախոյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։

Լևոն Արոնյանը հաղթեց աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ տուրում

Ըստ թեմայի

Արթուր Դանիելյանը սահել է ու դարձել պատանեկան Գրան պրիի առաջատարը. տեսանյութ
Միհրան Հարությունյանը խոստովանել է, որ սիրում է կին մարզչին
Հայաստանում հնարավոր կլինի դիտել Հենրիխ Մխիթարյանի նոր ակումբի` «Ռոմայի» խաղերը
թեգերը:
ըմբիշ, Հայաստան

Գլխավոր թեմաներ