11:36 15 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.44
  • GBP598.27
  • EUR525.85
  • RUB7.42
Հենրիխ Մխիթարյանը տոնում է իր առաջին գնդակը «Ռոմայի» կազմում

Մխիթարյանը «Ռոմայում»՝ ինչպես ձուկը ջրում. առաջին խաղում նա արդեն գոլ խփեց

© AP Photo / Gregorio Borgia
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
Հենրիխ Մխիթարյան (240)
76930

«Գայլերի» թիմը մինչ այս հանդիպումը երկու խաղ է անցկացրել ու երկու դեպքում էլ գրանցվել է ոչ-ոքի արդյունք:

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում խփեց իր առաջին գոլը: Հիշեցնենք, որ «գայլերի» թիմն իր ուժերն է չափում «Սասուոլոյի» հետ:

Հայ ֆուտբոլիստն աչքի ընկավ խաղի 22-րդ րոպեին: Մխիթարյանը մեկ հպումով ձախ ոտքով սուր անկյունից գոլ խփեց։ Հռոմի մարզադաշտում, երկրպագուների հատվածում առաջին անգամ նրա անունն են վանկարկում։

«Ռոման» արդեն հաղթում է 4-0 հաշվով:

Առաջին գոլի հեղինակը Բրիան Կրիստանտեն է (12-րդ րոպե), երկրորդինը՝ Էդին Ջեկոն (19-րդ րոպե), երրորդինը՝ Հենրիխ Մխիթարյանը (22-րդ րոպե), չորրորդինը՝ Ջասթին Կլյուվերտը (33-րդ րոպե):

Երկրորդ խաղակեսում աչքի ընկան միայն հյուրերը: 53-րդ րոպեին Բերարդին տուգանայինից ֆանտաստիկ հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 19 րոպե անց դարձավ դուբլի հեղինակ:

Հավելենք, որ Մխիթարյանը խաղում է «Ռոմայի» հարձակման աջ եզրում: «Ռոման» մինչ այս հանդիպումը երկու խաղ է անցկացրել ու երկու դեպքում էլ գրանցվել է ոչ-ոքի արդյունք: 

Խաղն ավարտվեց 4:2 հաշվով: Այս հաղթանակից հետո «Ռոման» վաստակեց 5 միավոր և բարձրացավ 7-րդ հորիզոնական:

«Եկել է Մխիթարյանը...». «Ռոմայի» երկրպագուն երգ է նվիրել Հենոյին. տեսանյութ

Հիշեցնենք՝ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) Instagram-ում EURO-2020 պաշտոնական էջում հրապարակել է Եվրոպայի առաջնության որակավորման 5-6 փուլերի գոլերի լավագույն տասնյակը։

Այդ շարքում է հայտնվել նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի երկրորդ գոլը, որը նա խփել է Բոսնիա ու Հերցեգովինայի հետ խաղում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 2–ին հայտնի դարձավ, որ անգլիական «Արսենալի» կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վարձակալության իրավունքով իտալական «Ռոմայի» խաղացող է դարձել։ Հայ ֆուտբոլիստի հետ վարձակալության պայմանագիրը կնքել են մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Կիսապաշտպանի համար իտալական ակումբը 3 միլիոն դոլար է վճարել։

Մխիթարյանի պայմանագիրն «Արսենալի» հետ ուժի մեջ էր մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։

 

 

թեմա:
Հենրիխ Մխիթարյան (240)

Ըստ թեմայի

«Փյունիկից» մինչև «Ռոմա». քանի միլիոն է «պտտվում» Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերների շուրջ
Բոլոր ճանապարհները տանում են Ռոմա. Գարիկ Մարտիրոսյանը հաջողություն է մաղթել Մխիթարյանին
Մխիթարյանն առաջատարի պես տարավ թիմն իր հետևից, սևագործ աշխատանք կատարեց. Գյուլբուդաղյանց
«Ես լքել եմ Անգլիան ու Անգլիայի մասին խոսել չեմ ուզում». Մխիթարյանը մարտական է տրամադրված
«Դու փայլում ես երջանկությունից». Հենրիխ Մխիթարյանը նոր լուսանկար է հրապարակել «Ռոմայից»
թեգերը:
ֆուտբոլ, գոլ, «Ռոմա» ֆուտբոլային ակումբ, Հենրիխ Մխիթարյան

Գլխավոր թեմաներ