00:52 15 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.83
  • GBP634.16
  • EUR571.91
  • RUB6.61
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
21210

Արթուր Ալեքսանյանը կողոսկրի կոտրվածք ունի, չնայած դրան նա մտադիր է գոտեմարտել աշխարհի չեմպիոնի կոչման համար։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Հունահռոմեական ոճի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը` «Ճերմակ արջը», չնայած վնասվածքին, մտադիր է այսօր պայքարել աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար: Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։

Նշենք, որ այս օրերին Նուրսուլթանում ընթանում է Ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։

«Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա Արթուր Ալեքսանյանի հետ։ Արթուրը ծանր վնասվածք է ստացել, սակայն ինձ համար բացարձակապես զարմանալի չէ, որ մեր ըմբիշը մարտական է տրամադրված և մտադիր է գոտեմարտել աշխարհի չեմպիոնի կոչման համար»,–գրել է նա։

Ալեքսանյանը չեմպիոնական ճանապարհին. նա հաղթել է բելառուս, ֆին, թուրք և իրանցի մրցակիցներին

Հայրապետյանը հայտնել է նաև, որ վերջնական որոշումն Արթուրը կկայացնի այսօր՝ բժիշկների հետ խորհրդակցությունից հետո։

Մխիթարյանը գրել է նաև, որ իր և բոլորի անունից «Ճերմակ արջին» հայտնել է, որ մեզ համար, առաջին հերթին, կարևոր է նրա առողջությունը։

«Բացի այդ, Արթուրն արդեն վաղուց հերոսացել է մեզ համար՝ անկախ այն բանից, կգոտեմարտի, թե ոչ։ Ի վերջո, չմոռանանք նաև, որ առջևում Օլիմպիական խաղերն են։ Արթո՛ւր ջան, մենք քեզ հետ ենք, դուխով»,–գրել է Հայրապետյանը։

Հիշեցնենք`  Արթուր Ալեքսանյանը վնասվածք էր ստացել Ղազախստանում ընթացող ԱԱ-ի կիսաեզրափակիչում։ Ավելի վաղ Մխիթար Հայրապետյանը հայտնել էր, որ վերջին գոտեմարտի ընթացքում Արթուրի կողն էր կոտրվել, ինչը խանգարում էր շնչելուն ու, բնականաբար, իր լավագույն որակները ցուցադրելուն:

Երեկ Ալեքսանյանը Ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ գոտեմարտում 3:1 հաշվով պարտության մատնեց վրացի ըմբիշ Գեորգի Մելիային:

Արթուր Ալեքսանյանը դարձավ Եվրոպական խաղերի չեմպիոն

Եզրափակիչում Արթուրի մրցակիցը կլինի Ռուսաստանը ներկայացնող, այս քաշային կարգում աշխարհի գործող չեմպիոն Մուսա Եվլոևը։ Ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը կկայանա այսօր։

Ըստ թեմայի

Ջուլֆալակյան. «Մեր հավաքականում կազմակերպվել է դավադրություն»
Հայտնի է` ով կփոխարինի Լևոն Ջուլֆալակյանին
Միհրան Հարությունյանն իր «համեստ» հաղթանակը նվիրել է մահացած ընկերոջը. տեսանյութ
Սլավիկ Գալստյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
թեգերը:
վնասվածք, աշխարհի չեմպիոն, ըմբշամարտիկ, Արթուր Ալեքսանյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ