15:33 19 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Հայաստանի ֆուտբոլի լրագրողների հավաքականը Լիտվայում

Հայաստանի ֆուտբոլի լրագրողների հավաքականը Լիտվայից վերադառնում է մրցանակով

© Sputnik /
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
40 0 0

Հայաստանի ֆուտբոլի լրագրողների հավաքականի պաշտպան Հովհաննես Մելքունյանը կազմակերպիչների կողմից ճանաչվել է մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ու պարգևատրվել Լիտվայի ազգային հավաքականի մարզաշապիկով:

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի լրագրողների հավաքականը Լիտվայում անցկացված միջազգային մրցաշարում 17 միավորով զբաղեցրել է երկրորդ տեղը և նվաճել արծաթե մեդալներ։ Մեր հավաքականը անցկացրած տասը խաղերից հաղթել է հինգում և պարտվել միայն երկուսում:

Մրցաշարն անցկացվում էր սեպտեմբերի 13-ից 15-ը Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում։

Դժվար է հիշել մի մրցաշար, որին Հայաստանի լրագրողների հավաքականը մասնակցել է ու մնացել առանց մրցանակի: Իսկ Լիտվայում արդեն ավանդական դարձած մրցաշարին մեր հավաքականը մասնակցում էր չորրորդ անգամ: Նախորդ երեք մասնակցությունների ժամանակը հայ լրագրողները եզրափակել են մրցանակային եռյակը: Այս անգամ մեր հավաքականը մեկ քայլ առաջ գնաց` դառնալով երկրորդ մրցանակակիր:

Բայց մեր թիմը միայն այս մրցանակով չի բավարարվել: Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Մելքունյանը կազմակերպիչների կողմից ճանաչվել է որպես մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ու պարգևատրվել` ստանալով Լիտվայի ազգային հավաքականի մարզաշապիկը:

Հավաքականում ընդգրկված են Հայաստանի մի շարք ԶԼՄ-ների աշխատակիցներ։

Հավելենք, որ մրցաշարը ներկայացուցչական է եղել, քանի որ պայքարի մեջ են մտել Գերմանիայի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Եգիպտոսի, Մոլդովայի, Լատվիայի և Լիտվայի թիմերը:

Մխիթարյանն առաջատարի պես տարավ թիմն իր հետևից, սևագործ աշխատանք կատարեց. Գյուլբուդաղյանց

Լրագրողների ավանդական ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Լիտվայի ժուռնալիստների միությունն է։

Միջազգային մրցաշարին Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի մասնակցության գլխավոր հովանավորը TotoGaming բուքմեյքերական ընկերությունն էր, հովանավորը՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ-ը։

Ըստ թեմայի

Անվախ դարպասապահը. ինչպես Ալյոշա անունը դարձավ հայկական ֆուտբոլի խորհրդանիշը
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ուժեղ և թույլ կողմերը. ինչի՞ց է պետք սկսել
Ֆուտբոլի շնորհիվ միլիոնավոր իտալացիներ նոր Հայաստան կբացահայտեն. Իտալիայի դեսպան
թեգերը:
մեդալ, հաղթանակ, ֆուտբոլ, լրագրություն, Լրագրող, Հայաստան

Գլխավոր թեմաներ