11:39 15 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.44
  • GBP598.27
  • EUR525.85
  • RUB7.42
Հովհաննես Բաչկովը աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում հաղթեց Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչ Լեոնել Դե Լոս Սանթոսի նկատմամբ

Հովհաննես Բաչկովն աշխարհի առաջնությունում ապահովել է առնվազն բրոնզե մեդալ

© Sputnik / Александр Кряжев
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
62 0 0

Հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն աշխարհի առաջնությունում դուրս է եկել կիսաեզրափակիչ և առնվազն ապահովել աշխարհի առաջնության բրոնզե մեդալ:

ԵՐԵՎԱՆ, 18 Սեպտեմբեր — Sputnik. Հայ բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում մրցավարների միաձայն որոշմամբ՝ 5:0 հաշվով հաղթանակ է տոնել Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչ Լեոնել Դե Լոս Սանթոսի նկատմամբ ու դուրս գալով կիսաեզրափակիչ ապահովել է առնվազն աշխարհի առաջնության բրոնզե մեդալ:

Ованес Бачков (Армения) и Леонель Де Лос Сантос (Доминиканская Республика) в поединке 1/4 финала по боксу на ХХ чемпионате мира по боксу (18 сентября 2019). Екатеринбург
© Sputnik / Александр Кряжев
Հովհաննես Բաչկովը աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում հաղթեց Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչ Լեոնել Դե Լոս Սանթոսի նկատմամբ

Հայաստանի հավաքականը աշխարհի առաջնությունում ներկայացնող ութ բռնցքամարտիկներից միայն Բաչկովին հաջողվեց ապահովել իր տեղը պատվո հարթակին:

Գյումրեցի բռնցքամարտիկը 63կգ քաշային կարգում, Եկատերինբուրգում արդեն երկու հաղթանակ է տոնել: 1/16 եզրափակիչում Բաչկովը առավելության է հասել թաիլանդցի Սոմչայ Վոնգսուվանի, ապա 1/8 եզրափակիչում պարտության մատնել կոլումբիացի Մանուել Վիաֆարայի նկատմամբ:

Ованес Бачков (Армения) и Леонель Де Лос Сантос (Доминиканская Республика) в поединке 1/4 финала по боксу на ХХ чемпионате мира по боксу (18 сентября 2019). Екатеринбург
© Sputnik / Александр Кряжев
Հովհաննես Բաչկովը աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում հաղթեց Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչ Լեոնել Դե Լոս Սանթոսի նկատմամբ

Բաչկովը բռնցքամարտի Եվրոպայի գործող չեմպիոնն է, ու աշխարհի նախորդ առաջնությունում նա արդեն նվաճել է բրոնզե մեդալ: Բացի Հովհաննես Բաչկովից պատվո պատվանդանին շատ մոտ էին նաև Արթուր Հովհաննիսյանն ու Արման Դարչինյանը: Սակայն քառորդ եզրափակիչում Հովհաննիսյանը զիջեց ղազախ Սակեն Բիբոսինովին, իսկ Դարչինյանը պարտություն կրեց ղազախ մեկ այլ բռնցաքամարտիկի՝ Տուրսինբայ Կուլախմետին:

Ованес Бачков (Армения) и Леонель Де Лос Сантос (Доминиканская Республика) в поединке 1/4 финала по боксу на ХХ чемпионате мира по боксу (18 сентября 2019). Екатеринбург
© Sputnik / Александр Кряжев
Հովհաննես Բաչկովը աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում հաղթեց Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչ Լեոնել Դե Լոս Սանթոսի նկատմամբ

Բաչկովը սեպտեմբերի 20-ին կիսաեզրափակիչում մրցելու է ամերիկացի Դեյվիս Կեյշոույի հետ։

Ըստ թեմայի

Արթուր Ալեքսանյանը դիմել է երկրպագուներին
Կարապետ Չալյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում
Կոտրվածքի պատճառով Ալեքսանյանն ամբողջ գիշեր չի քնել. Բաղդադյան
Արթուր Ալեքսանյանը չմասնակցեց աշխարհի առաջնության եզրափակիչին. ներարկումն էլ չօգնեց
թեգերը:
բռնցքամարտի աշխարհի առաջնություն, աշխարհի չեմպիոն, բռնցքամարտիկ, Հովհաննես Բաչկով, Հայաստան

Գլխավոր թեմաներ