04:04 07 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
Ծանրամարտ

Սամվել Գասպարյանը վնասվածք ստացավ և գրավեց 5–րդ տեղը

© Sputnik / Asatur Yesayants
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
36 0 0

Թաիլանդում ընթացող Ծանրամարտի աշխարհի առաջնությունում, ընդհանուր առմամբ, մեր մարզիկը երկամարտում 390 կգ արդյունք ցույց տվեց և զբաղեցրեց 5–րդ տեղը։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. Թաիլանդում ընթացող Ծանրամարտի աշխարհի առաջնությունում հրում վարժությունում 212 կգ ծանրաձողը բարձրացնելու ժամանակ Սամվել Գասպարյանը ձգեց ոտքի մկանը և այլևս նոր արդյունքի չկարողացավ հասնել։ 

Ընդհանուր առմամբ, մեր մարզիկը երկամարտում 390 կգ արդյունք ցույց տվեց և զբաղեցրեց էր 5–րդ տեղը։

Անկասկած, Սամվել Գասպարյանը կարող էր պատվո պատվանդանին կանգնել, բայց վնասվածքը խանգարեց։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, քիչ առաջ 102 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն Սամվել Գասպարյանը պոկում վարժությունում Եվրոպայի առաջնության համեմատ 10 կիլոգրամով բարելավեց իր արդյունքը, բայց վաստակեց փոքր բրոնզե մեդալ:

Ծանրամարտի աշխարհի առաջնություն. Հակոբ Մկրտչյանը պոկում վարժությունում չորրորդն է

Նշենք, որ վաղը`սեպտեմբերի 26–ին, 109 կգ քաշային կարգում Հայաստանի հավաքականը ներկայացնելու է աշխարհի գործող չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը։

Ըստ թեմայի

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնի 9 մարզիկ
Ծանրամարտի աշխարհի առաջնություն. Հակոբ Մկրտչյանը պոկում վարժությունում չորրորդն է
թեգերը:
Ծանրամատի աշխարհի առաջնություն, ծանրամարտ, Հայաստան

Գլխավոր թեմաներ