09:41 06 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.84
  • GBP602.38
  • EUR543.30
  • RUB6.81
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
Հենրիխ Մխիթարյան (293)
78 0 0

Այս խաղից հետո Իտալիայի Ա սերիայում «Ռոման» իջավ մեկ հորիզոնականով և հավաքած 8 միավորներով զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. Հենրիխ Մխիթարյանի թիմն Իտալական Ա սերիայի 5-րդ տուրի շրջանակում այսօր պարտություն կրեց։ «Ռոմա»–«Ատալանտա» հանդիպումն ավարտվեց 0։2 հաշվով` հօգուտ «Ատալանտայի»։

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը դաշտ դուրս եկավ 65-րդ րոպեին:

Պաուլո Ֆոնսեկայի թիմն առաջին խաղակեսի ընթացքում այդպես էլ լուրջ գոլային պահեր չստեղծեց: Երկրորդ խաղակեսում հանդիպման հաշիվը բացեց «Ատալանտայի» ֆուտբոլիստ Զապատան:

Գոլից հետո «Ատալանտան» կարող էր մի քանի անգամ կրկնապատել հաշվի տարբերությունը, սակայն բախտը ժպտաց հռոմեացիներին:

Միայն հանդիպման ավելացված ժամանակում «Ատալանտային» հաջողվեց խփել երկրորդ գոլը: Աչքի ընկավ Մարտին Դե Ռոն:

Այս խաղից հետո «Ռոման» իջավ մեկ հորիզոնականով և հավաքած 8 միավորներով զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:

թեմա:
Հենրիխ Մխիթարյան (293)

Ըստ թեմայի

Հենրիխ Մխիթարյանը կխաղա «Ռոման»-«Սասուոլո» հանդիպմանը
Հենրիխ Մխիթարյանը դաշտ դուրս չեկավ, բայց «Ռոման» ջախջախեց մրցակցին
թեգերը:
ֆուտբոլ, Հենրիխ Մխիթարյան, «Ռոմա» ֆուտբոլային ակումբ, Հռոմ, Իտալիա

Գլխավոր թեմաներ