13:34 20 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.98
  • GBP617.88
  • EUR527.92
  • RUB7.49
Ֆուտբոլի գնդակ

Մրցավարները սխալներն անում են միտումնավոր, հանձնարարություն են կատարում. Չելոյանց

© Sputnik / Andranik Ghazaryan
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
28 0 0

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի խաղերի մրցավարության հետ կապված սկանդալը շարունակություն է ստանում: «Փյունիկի» նախագահ Արթուր Սողոմոնյանից հետո այդ թեմայով խոսեց նաև «Ուրարտուի» նախագահ Ջևան Չելոյանցը:

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Այն մրցավարները, որոնք չեն կարողանում իրենց աշխատանքը նորմալ կատարել, ընդհանրապես պետք է հեռացվեն ֆուտբոլից:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով մրցավարության խնդիրների մասին, ասաց «Ուրարտու» ՖԱ նախագահ Ջևան Չելոյանցը:

Նշենք, որ մրցավար Արտակ Սիմոնյանը, որը նախորդ առաջնության «Լոռի» - «Փյունիկ» խաղում սխալներ էր թույլ տվել, որակազրկումից հետո նորից սպասարկել է բարձրագույն խմբի առաջնության խաղ, ինչն անմիջապես արձագանք է ստացել «Փյունիկի» նախագահի մոտ:

Երեկ` սեպտեմբերի 30-ին, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանը հայտարարել էր, որ եթե մրցավարությունը Հայաստանի առաջնության խաղերում չբարելավվի, ապա ինքը «Փյունիկը» կհանի հաջորդ մրցաշրջանի առաջնությունից ու կկենտրոնանա մանկապատանեկան ֆուտբոլի վրա:

«Ուրարտուի» նախագահն էլ կարծում է, որ հայ որոշ մրցավարների խաղերի սպասարկման ցածր մակարդակը ոչ թե վրիպում է, որ յուրաքանչյուր մարդու մոտ էլ կարող է լինել, այլ նրանք այդ սխալները թույլ են տալիս միտումնավոր, կամ ինչ-որ մեկի հանձնարարությունն են կատարում: Պատասխանելով ապացույցների վերաբերյալ հարցին` Չելոյանցը ասաց. «Իմ ապացույցը խաղի հաշիվն է: Ես տեսնում եմ խաղի ընթացքն ու հասկանում, որ մրցավարը միտումնավոր է անում ամեն ինչ: Այլ ապացույցներ ինձ պետք չեն»:

Ֆուտբոլ` առանց մրցակիցների. ինչո՞ւ Անդրեասյանին թույլ չտվեցին խաղալ Չիլիում

«Ուրարտուի» սեփականատերը նշեց, որ շատ կարևոր հարցերով մի քանի անգամ դիմել են ՀՖՖ: Բայց փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը ոչինչ չի արել ու չի էլ անում` զրո` ավելացրեց Չելոյանցը:

Պարզ ու ընդունելի է, որ հայկական ֆուտբոլում կան խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: Բայց արդյունքի կարելի է հասնել միայն միասին համագործակցելով, ու առանց մեկ մեկու մեղադրելու: Առավել ևս, որ մրցավարական սխալներ, ինչպես նշեց Չելոյանցը, ոչ միայն Հայաստանում կան այլ ամբողջ աշխարհում: Ու դրանք ինչպես եղել են, այնպես էլ կլինեն որպես ֆուտբոլի բաղկացուցիչ մաս:

Ըստ թեմայի

Մինչև տարեվերջ մարզերում կբացվեն 50–ից ավելի արհեստական ծածկով ֆուտբոլի դաշտեր. Փաշինյան
Եգանյան. «Ֆուտբոլի զարգացումը համակարգային դարձնելու պատմական հնարավորություն ունենք»
ՀՖՖ–ն աշխատում է. Վանեցյանը Վայոց Ձորի սահմանամերձ գյուղերում ֆուտբոլի դաշտեր է բացել
թեգերը:
մրցավար, Ուրարտու, ֆուտբոլ, ՀՖՖ

Գլխավոր թեմաներ