18:50 18 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.57
  • GBP614.78
  • EUR526.28
  • RUB7.48
«Երևան» ֆուտբոլային ակումբ

«Երևան» ֆուտբոլային ակումբը կրկին խզել է գլխավոր մարզչի հետ պայմանագիրը

© Photo: Facebook / Yerevan FC
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
0 0 0

Մոլդովացի մարզիչը մեկ տարվա պայմանագիր էր կնքել, բայց մեկ տարի էլ չաշխատեց ակումբում։ Հայտնի է` ով կփոխարինի նրան։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. «Երևան» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը մոլդովացի մարզիչ Վլադ Գոիանի և օգնական Նիկոլայ Պանուի հետ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Մի նկարի պատմություն. արցունքները սպորտում` հաղթանա՞կ, թե՞ պարտություն

««Երևան» ակումբի ղեկը կստանձնեն պորտուգալացի մասնագետ Կալդաս դե Օլիվեյրան և օգնական Գոմես Կոռռեան»,– նշված է հաղորդագրության մեջ:

Նոր մարզիչը նախկինում աշխատել է «Բրագա Բ»-ում, «Չավես», «Բրագա Մ-19», «Բրագայի» գլխավոր թիմում և այլ ակումբներում:

Ակումբը հաջողություն է մաղթել թե՛ հեռացող, թե՛ նոր մարզիչներին։

Նշենք, որ Վլադ Գոիանի հետ պայմանագիրը կնքվել էր այս տարվա սեպտեմբերին։

«Երևան» ակումբը սեպտեմբերի 5-ին հայտնել էր, որ ղեկավարությունը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Նեբոյշա Պետրովիչի հետ:

Ըստ թեմայի

Լիոնել Մեսսին շշի խցանով ապշեցրել է երկրպագուներին. տեսանյութ
Քալաշյան. «Ունենք տաղանդավոր ֆուտբոլիստներ, որոնց հետ պետք է ճիշտ աշխատել»
Արցախի դրոշի պատճառով ընդհատվել է Եվրոպայի լիգայի խաղը. լուսանկարներ և տեսանյութ

Գլխավոր թեմաներ