10:19 19 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.34
  • GBP614.19
  • EUR530.17
  • RUB7.45
Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը մարմնամարզության աշխարհի առաջնության եզրափակիչում է

CC BY-SA 4.0 / Wikimedia Commons/Pierre-Yves Beaudouin
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
29 0 0

Գերմանիայում անցկացվող մրցումների եզրափակիչում հայ մարզիկը կպայքարի մարմնամարզության աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանի մարմնամարզության հավաքականի մարզիկ Արթուր Թովմասյանը Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում ընթացող աշխարհի առաջնության եզրափակիչում կպայքարի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար։

Հայ մարզիկն օղակների վարժությունում զբաղեցրել է 8-րդ տեղը, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել դուրս գալ եզրափակիչ։

Եզրափակիչը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին։ Աշխարհի առաջնությունը վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար։

Անձրևը դարձավ պատճառ. ինչպես Ալեքսանդր Կարապետյանը ֆուտբոլում հասավ իր նպատակին

Արթուր Թովմասյանը ծնվել է Հայաստանում 1992 թվականի հունիսի 18-ին։ Մարմնամարզությամբ սկսել է զբաղվել 1998 թվականից։ Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի սան է, Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ։ Նա 2013 թվականին Դոհայում անցկացված աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր է։

Ծնոտը շրխկաց․ Աբրահամյանը հաղթանակ է տարել թուրքի հետ մենամարտում. տեսանյութ

 

Ըստ թեմայի

Առանց ազատ աթոռի. Գյումրիում պարգևատրվեցին լավագույն արդյունքներ գրանցած մարզիկները
Արցախի դրոշի պատճառով ընդհատվել է Եվրոպայի լիգայի խաղը. լուսանկարներ և տեսանյութ
Մի նկարի պատմություն. արցունքները սպորտում` հաղթանա՞կ, թե՞ պարտություն
թեգերը:
Արթուր Թովմասյան, Մարմնամարզության աշխարհի առաջնություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ