07:11 13 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.71
  • GBP629.96
  • EUR531.55
  • RUB7.56
Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստները

«Թերացել են բոլորը». հավաքականի նախկին ֆուտբոլիստները` Գյուլբուդաղյանցի հրաժարականի մասին

© REUTERS / ARND WIEGMANN
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
18110

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մնացել է առանց գլխավոր մարզչի, մինչդեռ «Եվրո-2020-ի» ընտրական մրցաշարի ավարտին երկու տուր կա: Ճի՞շտ էր արդյոք Գյուլբուդաղյանցի հրաժարականը հիմա. պատասխանում են ֆուտբոլիստները:

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik.  Լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը, Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Ռազմիկ Գրիգորյանն ու Արմեն Շահգելդյանը կարծում են, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչն իր պաշտոնում պետք է մնար մինչև վերջ: Այս մասին նրանք ասացին Sputnik Արմենիայի հետ զրույցում։

«Չեմ ուզում մեկնաբանել հրաժարականի որոշումը, բայց փաստն այն է, որ ընտրական փուլի ավարտից երկու խաղ առաջ, թիմը մնաց առանց գլխավոր մարզչի» - ասաց Խորեն Հովհաննիսյանը:

Նոյեմբերի 15-ին և 18-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընտրական երկու հանդիպում է անցկացնելու Հունաստանի և Իտալիայի հավաքականների հետ:

Հավաքականի նախկին ֆուտբոլիստ ու նախկին մարզիչ Ռազմիկ Գրիգորյանը ևս կարծում է, որ Գյուլբուդաղյանցը թիմում պետք է մնար մինչև ընտրական փուլի ավարտը, միաժամանակ համոզված է` Հայաստանի հավաքականը վատը չէ։ Գրիգորյանը հիշեցնում է`ոչ վաղ անցյալում նույն մարզիչի գլխավորությամբ մեր թիմը երկրպագուներին նաև բերկրալի պահեր է պարգևել։

Հայերն արդեն հավաքվել են Տուրկուի մարզադաշտում. երկրպագուի օրագիր. տեսանյութ

«Ես համամիտ չեմ այն մարդկանց հետ, որ ասում են` մեր թիմը վատն է: Չէ՞ որ եղան խաղեր, որոնցից հետո նույն Գյուլբուդաղյանցն ու հավաքականի ֆուտբոլիստները մեր հերոսներն էին դարձել: Ընդունում եմ, որ միգուցե եղան նաև սխալներ, բայց ոչ ոք սխալներից ապահովագրված չէ: Պարզապես պետք է հասկանանք` արդյո՞ք մեր թիմն ի սկզբանե հավակնում էր Եվրո-2020-ի ուղեգրին»- ասաց նա:

Հավաքականի նախկին մարզիչը կարծում է, որ «Լիխտենշտեյնի հետ ոչ ցանկալի արդյունքից հետո հոգեբանորեն դժվար էր պատրաստվել ֆինների հետ խաղին: Սակայն հոգեբանական գործոնն անհաջող խաղի միակ պատճառը չէր։

«Թիմը հոգեբանորեն պատրաստ չէր այդ վճռորոշ խաղին: Բացի այդ, նրանք, ովքեր նախկինում Մխիթարյանի մասին քննադատական խոսքեր էին հնչեցնում, կարծում եմ`հասկացան, որ հավաքականում Հենրիխի ներկայությունը, անկախ ամեն ինչից, թիմին ոգևորում է»- ավելացրեց նա:

Գլխավոր մարզչի հրաժարականի հարցում նախկին թիմակցի հետ համամիտ է նաև Արմեն Շահգելդյանը։ Նրա խոսքով` եթե Գյուլբուդաղյանցը որոշել էր հեռանալ, ապա դա պետք է աներ Իտալիայի հետ խաղից հետո:

«Շատ լավ հասկանում եմ, թե ինչ ապրումների մեջ էր մարզիչը: Բայց մենք էլ պետք է հասկանանք, որ վատ արդյունքը միայն նրանով պայմանավորված չէ: Առանցքային երկու խաղացողի բացակայության պայմաններում մարզիչն արդեն կազմի որոշման հարցում լուրջ խնդիր ուներ: Մենք Իսպանիա կամ Ֆրանսիա չենք, որ երկու համարժեք կազմ ունենանք և կարողանանք արագորեն փոխել այն»,- ասաց Շահգելդյանը:

Հայաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Լիխտենշտեյնին

Նա համոզված է, որ նման խնդիրներից խուսափելու համար պետք էր ավելի վաղ մտածել, երիտասարդ ֆուտբոլիստներ պատրաստել: Նրա խոսքով` բարձրակարգ ակումբներում խաղացող ֆուտբոլիստներին մեր հավաքականում մեկ ձեռքի մատների վրա կարելի է հաշվել, իսկ փոխարինողներ չունենք:

Ե՛վ Գրիգորյանը, և՛ Շահգելդյանը կարծում են, որ վատ արդյունքի համար միայն մարզչին մեղադրելը ճիշտ չէ. թերացել են բոլորը։

Նշենք, որ հոկտեմբերի 15-ին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում 0:3 հաշվով պարտվեց Ֆինլանդիայի ընտրանուն ու գործնականում զրկվեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ դուրս գալու բոլոր հնարավորություններից:

Հիշեցնենք` հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական ներկայացրեց հոկտեմբերի 18-ին։ Նա այդ պաշտոնը ստանձնել էր 2018 թվականի հոկտեմբերին։

Ըստ թեմայի

Նարդի ու խենթություններ. ինչ տրամադրությամբ են հայ ֆուտբոլիստները մեկնել Շվեյցարիա
Հարված գլխով. ֆուտբոլիստը հաղթական գոլը խփել է խաղադաշտի սեփական կեսից. տեսանյութ
Բակային ֆուտբոլի մրցաշար Երևանում. ինչ է սպասում ամենաաշխույժ աղջիկների և տղաների թիմերին
Հայ երիտասարդներն ուշացել են Հելսինկիի նավից, բայց չեն հուսահատվում. երկրպագուի օրագիր
թեգերը:
Արմեն Շահգելդյան, Խորեն Հովհաննիսյան, Ռազմիկ Գրիգորյան, մարզիչ, Արմեն Գյուլբուդաղյանց, Հենրիխ Մխիթարյան, ֆուտբոլ, ՀՖՖ, Հայաստան

Գլխավոր թեմաներ