Ռումինիայի Կոնստանտա քաղաքում ավարտվել է հաշմանդամություն ունեցողների բազկամարտի աշխարհի առաջնությունը։
ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. Ռումինիայի Կոնստանտա քաղաքում կայացած հաշմանդամություն ունեցողների բազկամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի ներկայացուցիչ, նախկին զինվորական Սարգիս Ստեփանյանն առաջին տեղն է գրավել։ Այս մասին Ստեփանյանը տեղեկացրել Facebook–ի իր էջում։
«Շնորհակալ եմ ձեզ` բարի խոսքեր ու դրական լիցքեր փոխանցելու համար։ Դուք եք ինձ ուժ տվողը»,–երկրպագուներին է դիմել Ստեփանյանը` լուսանկարին կից կատարած գրառման մեջ։
Հիշեցնենք, որ մայոր Ստեփանյանը Եվրոպայի կրկնակի և Աշխարհի արդեն քառակի չեմպիոն է:
Սարգիս Ստեփանյանը վիրավորվել է 2014թ.–ին, ադրբեջանական դիվերսիայի հետևանքները վերացնելու ընթացքում, երբ վիրավոր ընկերոջ կյանքն էր փրկում ականապատ դաշտից։ Նրա 2 ոտքն ու մի ձեռքն ամպուտացիայի են ենթարկել։
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի խոսքով` ժողովրդավարական հաստատութունների ու առաջին հերթին խորհրդարանի պասիվությունը բացասական է ազդում ներքաղաքական իրավիճակի խաղաղ հանգուցալուծման վրա:
Սպառազինության հեռանկարային համակարգերի նախագծի առաջին սերիական դիզել-էլեկտրական սուզանավերը նավատորմը կստանա 2022թ․-ին։ Մշակումն ավելի քան 20 տարի է տևել։ Այս սուզանավը կարող է գերճշգրիտ զենք կրել, իսկ դրա երթուղին շատ դժվար է բացահայտել։