21:43 20 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.98
  • GBP615.73
  • EUR527.68
  • RUB7.46
Էդմեն Շահբազյան

Հայազգի մարզիկը նոկաուտի է ենթարկել ամերիկացուն. մարտին հետևել է նաև Դոնալդ Թրամփը

© AFP 2018 / Steven Ryan
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
53140

Նյու-Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդեն» արենայում այս գիշեր կայացել է խառը մենամարտերի UFC 244 մրցաշարը: Ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ մարտերին ներկա է գտնվել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

 

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի-Sputnik. Նյու-Յորքի «Մեդիսոն Սքուեր Գարդեն» արենայում նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը կայացած խառը մենամարտերի UFC 244 մրցաշարում  հայազգի Էդմեն Շահբազյանն առաջին իսկ ռաունդում նոկաուտի է ենթարկել ամերիկացի Բրեդ Տավարեսին: Այս մասին տեղեկանում ենք UFC-ի Twitter-ի պաշտոնական գրառումից:

Эдмен Шахбазян (слева) борется с Брэдом Таваресом в поединке смешанных единоборств в среднем весе (2 ноября 2019). Нью-Йорк
© REUTERS / Sarah Stier-USA TODAY Sports
Эдмен Шахбазян (слева) борется с Брэдом Таваресом в поединке смешанных единоборств в среднем весе (2 ноября 2019). Нью-Йорк

Ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ խառը մենամարտերի UFC 244 մրցաշարին ներկա է գտնվել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Mmamania.com պարբերականը նշել է, որ երիտասարդ մարզիկը գործել է հանգիստ, պրոֆեսիոնալ կերպով պահպանել մրցակցի միջև հեռավորությունն ու դիպուկ հարվածներով նոկաուտի ենթարկել փորձառու մարզիկին:

Эдмен Шахбазян празднует победу в поединке смешанных единоборств в среднем весе против Брэда Тавареса (2 ноября 2019). Нью-Йорк
© AFP 2018 / Steven Ryan
Эдмен Шахбазян празднует победу в поединке смешанных единоборств в среднем весе против Брэда Тавареса (2 ноября 2019). Нью-Йорк

Նշենք, որ հայազգի մարզիկ 21-ամյա Էդմեն Շահբազյանը  միջին քաշային կարգում ոչ մի պարտություն չի կրել: Այս անգամ էլ նա առաջին իսկ ռաունդում նոկաուտի է ենթարկել 31-ամյա ամերիկացի Բրեդ Տավարեսին: Հետաքրքիր է, որ մինչ այս Տավարեսը ոչ մի անգամ նոկաուտով պարտություն չէր կրել:

Հավելենք, որ Շահբազյանի մարզիչը հայազգի Էդմոն Տարվերդյանն է:

Ըստ թեմայի

«Խոպան», ապա համակենտրոնացման ճամբար. ինչպես Ալավերդյանը նոկաուտ արեց գերմանացի զինվորին
Հոլիվուդում հայազգի «խենթ» բռնցքամարտիկը նոկաուտի է ենթարկել ֆիլիպինցուն
Նոկաուտ` 37 վայրկյանում․ Էդմեն Շահբազյանը ջախջախիչ հարված է հասցրել մրցակցին․ տեսանյութ
Նոկաուտից հետո ամերիկացի բռնցքամարտիկը մահացել է
թեգերը:
մենամարտ, ԱՄՆ, մրցաշար, Դոնալդ Թրամփ, մարզիկ, հայեր, հայ

Գլխավոր թեմաներ