09:58 14 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.46
  • GBP613.63
  • EUR526.02
  • RUB7.42
Աբրահամ Խաշմանյանը` աջից

Հերթական փորձությունը հավաքականի համար. ինչ չէր կարող անել արտասահմանցի մարզիչը

© Sputnik / Asatur Yesayants
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
182 0 0

Վերջին օրերին Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի հարցն ամենաքննարկելին էր դարձել: Սկզբից այդ պաշտոնում համարյա ընտրվել էր Ալեքսանդր Գրիգորյանը, իսկ վերջնական որոշումը տվեց ՀՖՖ գործկոմը, որը հավաքականի ղեկը վստահեց Աբրահամ Խաշմանյանին:

Խաչիկ Չախոյան, Sputnik Արմենիա

Ընդամենը մեկ շաբաթ հետո՝ նոյեմբերի 15-ին, Հայաստանի հավաքականը  Եվրո-2020-ի ընտրական հանդիպում է անցկացնելու Հունաստանի ընտրանու հետ: Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարականից հետո մեր ընտրանու ղեկավարությունը ոչ բոլորը կարող էին ստանձնել:

Ընդամենը երկու խաղ է մնացել ընտրական փուլում անցկացնելու, ո՞վ կվերցներ իր վրա ազգային թիմի ելույթների պատասխանատվությունը: Նախկին ֆուտբոլիստներ ու ներկա մարզիչներ Ռազմիկ Գրիգորյանը, Արթուր Ոսկանյանն ու Արամ Ոսկանյանը վերջին օրերի գլխավոր այս հարցի շուրջ միակարծիք են՝ հայ մարզիչ է մեր թիմին հարկավոր:

«Միայն հայ մարզիչը կարող է հավաքականի հետ աշխատել անմնացորդ նվիրումով։ Նա պետք է ոչ միայն շատ լավ ծանոթ լինի ֆուտբոլիստների խաղային որակներին, այլ նաև բնավորություններին: Շատ լավ է, որ տեղ են տալիս հայ մարզչին, զգացվում է, որ մեր մասնագետների նկատմամբ վստահությունը մեծանում է», - Sputnik Արմենիա հետ զրույցում նշեց Ռազմիկ Գրիգորյանը:

Մի ձեռքով երկու ձմերուկ չես բռնի, կամ ի՞նչ պետք է չլինի հայկական ֆուտբոլում

Մինչև 18 տարեկանների Հայաստանի հավաքականի մարզիչ Արթուր Ոսկանյանը ևս նշում է, որ ներկա իրավիճակում, երբ հավաքականին երկու խաղ է մնում ընտրական այս փուլում, դժվար էր պատկերացնել, թե որ արտասահմանցին կարող է գլխավորել մեր ընտրանին:

«Խաշմանյանն այս պահին լավ ընտրություն էր: Նա փորձառու մասնագետ է, կարողանում է իր թիմին խաղային ոճ հաղորդել: Բացի այդ էլ, կարճ ժամանակահատվածում դա անելը շատ դժվար կլիներ արտասահմանցու համար: Իսկ Խաշմանյանը ծանոթ է և՛ բոլորին, և՛ ամեն ինչին» - ասեց Արթուր Ոսկանյանը:

«Ալաշկերտի» մարզիչ Արամ Ոսկանյանն էլ գտնում է, որ այս կարևոր պահին միայն հայ մարզիչը կարող է արագ կողմնորոշվել և՛ խաղի մարտավարության, և՛ կազմի հարցում։

Այն, որ Աբրահամ Խաշմանյանը հավաքականը գլխավորում է ոչ լավ ժամանակահատվածում, անվիճելի է: Մեր ընտրանին վերջին երկու խաղերում, կարելի է ասել, գործնականում կորցրեց  Եվրո-2020-ի եզրափակիչ փուլի ուղեգիրը: Հիմա թիմին նաև հոգեբանական աջակցություն է հարկավոր: Բացի այդ, հավաքականը Հունաստանի և Իտալիայի հետ նոյեմբերի 15-ին և 18-ին խաղալու է առանց Հենրիխ Մխիթարյանի:

Մեր թիմը թրծվում է փորձություններ անցնելով: Հավաքականի համար սա հերթական փորձությունն է լինելու, իսկ նորանշանակ մարզչի համար` սեփական ոճն ու խաղը կիրառելու հնարավորություն: Անհավանական է կտրուկ փոխել ամեն ինչ մեկ շաբաթվա ընթացքում: Կարճ ասած` ունենք նոր մարզիչ, ու, ինչպես միշտ, պետք է աջակցենք ազգային թիմին:

Փորձ է արվում քաղաքականացնել ֆուտբոլը. Red Eagles–ը քննադատել է նախարարի հայտարարությունը

Հիշեցնենք` Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական էր ներկայացրել հոկտեմբերի 18-ին։ Նա այդ պաշտոնը ստանձնել էր 2018 թվականի հոկտեմբերին։

Նոյեմբերի 7-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի կողմից նշանակումից հետո, տեսչության գործկոմը հաստատեց Աբրահամ Խաշմանյանի թեկնածությունը:

Ըստ թեմայի

Ո՞վ է լինելու Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչը. անուններ` հավանական ու ոչ այնքան
Սնկի պես աճած ակումբները նպաստո՞ւմ են հայկական ֆուտբոլի զարգացմանը, թե՞ հակառակը
Խաշմանյանը միաձայն ընտրվեց ազգային հավաքականի մարզիչ. ինչ իրավական կազուս է եղել
թեգերը:
Հայաստանի ազգային հավաքական, Աբրահամ Խաշմանյան, Արմեն Գյուլբուդաղյանց, մարզիչ, ֆուտբոլ, Հայաստան, ՀՖՖ

Գլխավոր թեմաներ