12:39 06 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.94
  • GBP627.63
  • EUR530.13
  • RUB7.49
Արթուր Դանիելյան

«Հայերեն գիտեմ». Արթուր Դանիելյանը` հայերի, Ռուսաստանի ու հայկական խոհանոցի մասին

© Sputnik / Кирил Каллиников
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
157 0 0

Ռուսական գեղասահքի աշխարհը վերջին տարիներին կարոտել է իսկական աստղերին։ Մնում է հույս դնել միայն պատանիների վրա, որոնցից լավագույններն արդեն առաջիկայում կկարողանան պայքարել ճապոնացի և կանադացի անվանի մրցակիցների հետ։

15 տարեկան Արթուր Դանիելյանը Հայաստանից մեկնել է 3 տարեկանում։ Այդ ժամանակից ի վեր նա կյանքը կապել է սառույցի ու չմուշկների հետ և այսօր հույս ունի մրցել իրենից տարիքով մեծ գեղասահորդների հետ։ Ի դեպ, նա լավ է տիրապետում մայրենի լեզվին։

– Ինչպե՞ս կգնահատես անցնող տարին պրոֆեսիոնալ աճի տեսանկյունից։

– Կարծում եմ, որ այս խաղաշրջանը նախորդից ավելի հաջող է ընթանում։ Վնասվածքներն այլևս չեն անհանգստացնում ինձ, մարզվում եմ առանց որևէ սահմանափակումների և զարգացնում տեխնիկաս։

Фигурист Артур Даниелян
© Sputnik / Кирил Каллиников
Արթուր Դանիելյան

– Պատանեկան Գրան պրիի եզրափակիչ անցնել չհաջողվեց, ի՞նչ ծրագրեր կան առաջիկայում։

– Խաղաշրջանը դեռ չի ավարտվել, դեռ միայն տարին է մոտենում իր ավարտին։ Հաջորդ շաբաթ մեկնում եմ` Կազան Ռուսաստանի գավաթին մասնակցելու, հետո, ամենայն հավանականությամբ, կլինի նաև Ռուսաստանի գավաթի հինգերորդ փուլը` մեծահասակների շրջանում Ռուսաստանի առաջնություն անցնելու համար։

Թռչող Մեդվեդևան և Զագիտովայի խաղալիքները. գեղասահքի ԱԱ լավագույն լուսանկարները

– Ի՞նչ կասես այս խաղաշրջանում քո ծրագրերի մասին։ Որոշ փորձագետներ պնդում են, որ դրանք ամենաուժեղն են բոլոր պատանիների շարքում։

– Հաճելի է, որ նշում են իմ ծրագրերը։ Մենք դրանց վրա շատ ենք աշխատել, այդ պատճառով էլ արդյունքն ակնհայտ է. կերպարը փոխանցում եմ այնպես, ինչպես կա։ Կերպարներս տարբերվում են ամեն տարի, բայց ամեն դեպքում ինձ իմ բոլոր ծրագրերը շատ են դուր գալիս։

Фигурист Артур Даниелян
© Sputnik / Кирил Каллиников
Արթուր Դանիելյան

 

– Ոչ այնքան վաղուց դու հանդես եկար Ղազախստանում Դենիս Տենի հիշատակին նվիրված մրցաշարում։ Ինչ հույզեր ապրեցիր, երբ իմացար գործընկերոջ հետ տեղի ունեցած ողբերգության մասին։

– Հիշում եմ` այդ օրը մարզումների էի գնում։ Մոսկվայում շատ վատ եղանակ էր, հորդառատ անձրև։ Բացեցի գեղասահքի խմբի էջը սոցցանցերում և տեսա նորությունը։ Սկզբում հայտնում էին, որ Տենը վիրավոր է։ Ես շատ վատ զգացի։ Իսկ որոշ ժամանակ անց հայտնեցին, որ… Չի կարելի ասել, որ դրան հանգիստ արձագանքեցի, նման բան լինել չի կարող։ Հավանում էի Դենիսին որպես գեղասահորդ։ Դա մի տեսակ… վախենալու էր։ Մտածում ես` մարդը կարծես թե կա, հետո հիշում, որ այլևս չկա։ Եվ դրանից շատ վատ ես զգում։

– Ի՞նչն է քեզ կապում Հայաստանի հետ։

– Այնտեղ եմ ապրել մանուկ հասակում և վերջերս այնտեղ մասնակցեցի Գրան պրիի։ Մայրս և հայրս Հայաստանում են ծնվել։ Կողքիս գտնվող բարեկամներիս մեծ սերունդը հայաստանցի է։

Фигурист Артур Даниелян
© Sputnik / Кирил Каллиников
Արթուր Դանիելյան

 

– Ինչո՞ւ տեղափոխվեցիք Ռուսաստան, եթե գաղտնիք չէ։

– Ի սկզբանե ծնողներս և հարազատներս Հայաստանում էին ապրում։ Այնտեղ ծնվեց ավագ քույրս, և երեք տարի անց մենք բոլորս` և՛ մորական, և՛ հորական կողմի բարեկամները, տեղափոխվեցինք Ռուսաստան։ Ես հարցնում էի, թե ինչու նրանք տեղափոխվեցին և ինչու հենց Վոլգոգրադ։ Մայրս ասաց, որ հորս պապի հայրը կռվել է Վոլգոգրադում։

Հայ գեղասահորդը գեղեցիկ ելույթ է ունեցել Ձմեռային ունիվերսիադայում. տեսանյութ

– Այսօր միայն ելույթների ժամանա՞կ ես հայրենիք այցելում։

– Ոչ միայն։ Գնում եմ այնտեղ` տատիս և պապիս մոտ։

– Հասցրե՞լ ես սիրել հայկական խոհանոցը։

– Հայկական խոհանոցը, բնականաբար, շատ է դուր գալիս։ Բայց հիմա ես սահմանափակում եմ իմ սնունդը։

Фигурист Артур Даниелян
© Sputnik / Кирил Каллиников
Արթուր Դանիելյան

 

– Դուք մեկնել եք Հայաստանից, երբ դու դեռ շատ փոքր էիր, ստացվում է, որ մայրենի լեզուդ չես հասցրել յուրացնել։

– Հայերեն գիտեմ, կապ կա նաև երկրի հետ, կարողանում եմ մարդկանց հետ հաղորդակցվել։

– Մտածո՞ւմ ես Հայաստանը մեծահասակների գեղասահքում ներկայացնելու մասին։

– Քանի դեռ մրցունակ եմ Ռուսաստանում, դրա վերաբերյալ ծրագրեր չունեմ։ Եթե սկսեմ ներկայացնել Հայաստանը, ստիպված կլինեմ ամեն ինչ նորից սկսել։ Քանի դեռ կարող եմ մրցել Ռուսաստանում և աղյուսակում ոչ վերջին տեղերը զբաղեցնել, հանդես եմ գալու Ռուսաստանի անունից։

– Այլ մարզաձևերով հետաքրքրվո՞ւմ ես։

Фигурист Артур Даниелян
© Sputnik / Кирил Каллиников
Արթուր Դանիելյան

 

– Փոքր տարիքում, մինչև Մոսկվա տեղափոխվելը, ֆուտբոլ էի խաղում և թենիսով զբաղվում։ Երբ ստիպված եղա ընտրություն կատարել լողի, թենիսի և գեղասահքի միջև, ընտրեցի վերջինը։ Անկեղծ ասած, նույնիսկ չգիտեմ`կասկած եղել է, թե ոչ, ամեն ինչ ինքնաբերաբար ստացվեց։

– Եթե հավատայիր Ձմեռ պապին, ի՞նչ կխնդրեիր նրանից այս Ամանորին։

– Հավանաբար առողջություն կխնդրեի, որպեսզի վնասվածքներ չլինեն։ (Մտածում է, որևէ բան ավելացնելու մասին)... Ոչ, միայն առողջություն։

Ամերիկացի գեղասահորդուհին ընկել է բարձրությունից և գլուխը հարվածել սառույցին. տեսանյութ

Ըստ թեմայի

Գեղասահորդներ Սլավիկ Հայրապետյանը և Եվգենյա Մեդվեդևան հանդիպել են տոնական ճաշկերույթին
Գեղասահորդ Արթուր Դանիելյանն առաջատար է Զագրեբի Գրան պրիում. տեսանյութ
Ամեն ինչ Մեդվեդևայի մասին. Կարեն Ադամյանը 50 անձնական հարց է տվել գեղասահորդուհուն
թեգերը:
գեղասահք, Հայաստան, Ռուսաստան

Գլխավոր թեմաներ