07:11 13 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.71
  • GBP629.96
  • EUR531.55
  • RUB7.56
Գևորգ Ղազարյան

Գևորգ Ղազարյանը չի մասնակցի Հունաստանի և Իտալիայի դեմ հանդիպումներին

© Sputnik / Asatur Yesayants
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
47 0 0

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը նախնական հետազոտություն է անցել, պարզվել է, որ նա խնդիրներ ունի։

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը ծնկի հետ կապված խնդիրների պատճառով չի կարողանա մասնակցել Հունաստանի և Իտալիայի դեմ հանդիպումներին։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

«Հավաքականի՝ նոյեմբերի 11-ին կայացած առաջին մարզումից հետո Գևորգ Ղազարյանը թեթև ցավեր էր զգացել ծնկի հատվածում: Այդուհանդերձ, Ղազարյանը նոյեմբերի 12-ին ևս մասնակցեց մարզմանը, որից հետո ցավը կրկին իրենց զգացնել տվեց: Նախնական հետազոտության արդյունքում պարզ դարձավ, որ Ղազարյանը ծնկի հետ կապված խնդիրներ ունի, ինչի պատճառով չի կարողանա մասնակցել Հունաստանի և Իտալիայի դեմ հանդիպումներին:

Հիշեցնենք` նոյեմբերի 15-ին և 18-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի 9-րդ և 10-րդ տուրերի հանդիպումները՝ նախ Երևանում ընդունելով Հունաստանի հավաքականին, ապա հյուրընկալվելով Իտալիայի հավաքականին: 

Ըստ թեմայի

Ճաղարյան. «Արթուր Վանեցյանի դեմ իրականացրած սաբոտաժի հետևում ՀՖՖ գլխավոր քարտուղարն է»
Մեզ վրա շշեր էին նետում, Երվանդն էլ պատասխանեց. հայ երկրպագուն 3 շաբաթ ֆիննական բանտում է
Փորձ է արվում քաղաքականացնել ֆուտբոլը. Red Eagles–ը քննադատել է նախարարի հայտարարությունը
Խաշմանյանը միաձայն ընտրվեց ազգային հավաքականի մարզիչ. ինչ իրավական կազուս է եղել
թեգերը:
Գևորգ Ղազարյան, վնասվածք, ֆուտբոլ, Հայաստան

Գլխավոր թեմաներ