06:37 28 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.27
  • GBP617.36
  • EUR565.05
  • RUB6.28
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
128 0 0

Հայտնի դարպասապահն առայժմ ժամանակավորապես կստանձնի ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը, և միայն մյուս ամիս կորոշվի` նա կշարունակի աշխատանքը, թե ոչ։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին կդառնա «Սոչիի» գլխավոր մարզչի պաշտոնակատարը: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Նշվում է, որ նա «Սոչին» կգլխավորի առաջիկա 3 տուրում` մինչև ձմեռային դադարը, իսկ դեկտեմբերին «Սոչին» արդեն որոշում կկայացնի` շարունակել աշխատանքը Բերեզովսկու հետ, թե նոր գլխավոր մարզիչ հրավիրել:

Հիշեցնենք` Բերեզովսկին Հայաստանի հավաքականից հեռացել էր 2016 թվականին: 2018 թվականին վերադարձել է հավաքական և աշխատում է մարզչական շտաբում։

Այս տարվա հունիսին նա ընդգրկվեց «Սոչիի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տոչիլինի մարզչական շտաբում։

«Սոչիում» են հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կարապետյանն ու Էրիկ Վարդանյանը:

Ըստ թեմայի

Գործարար Խաչատուրյանցը որոշել է «հեղափոխություն» անել մրցավարության ոլորտում
Երբ վերջը շատ մոտ է. ինչ է պետք Հայաստանի հավաքականին
«Արթուր Վանեցյանն է 1։9 հաշվով պարտվելու պատասխանատուն, պետք է բացատրություն տա». Մկրտչյան
թեգերը:
Ռոման Բերեզովսկի

Գլխավոր թեմաներ