14:39 13 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.71
  • GBP629.96
  • EUR531.55
  • RUB7.56
Հենրիխ Մխիթարյան

«Իտալացիները խառնվածքով նման են հայերին. այստեղ հիանալի է». Հենրիխ Մխիթարյան

© Sputnik / Asatur Yesayants
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
Հենրիխ Մխիթարյան (246)
194 0 0

FourFourTwo պարբերականին տված հարցազրույցում Մխիթարյանն ասել է, որ մտադիր է օգնել իտալական թիմին ավելի բարձր արդյունք գրանցել։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի հավաքականի ավագ, «Ռոմայի» հարձակվող կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը FourFourTwo պարբերականի հետ հարցազրույցում ասել է, որ հիանալի է զգում իրեն Իտալիայում, քանի որ իտալացիները շատ են նման հայերի։ Այս մասին հայտնում է Football Italia–ն։

«Եղանակն Իտալիայում հիանալի է, ինչպես Հայաստանում, որտեղ տարեկան 300 արևոտ օր կա։ Ինձ շատ լավ եմ զգում, իսկ իտալացիները մի փոքր նման են հայերին. նույնքան ուրախ են, իրոնիայով, նման խառվածք ունեն», – նշել է  ֆուտբոլիստը, ավելացնելով, որ իր կարիերայի մեծ մասն անցկացրել է ավելի սառը կլիմա ունեցող երկրներում։

Մխիթարյանն ավելացրել է, որ որպես զբոսաշրջիկ չի եկել Իտալիա. իտալական ակումբը հարուստ պատմություն ունի, ու ֆոտբոլիստը մտադիր է օգնել իր թիմին ավելի մեծ հաջողությունների հասնել։

Հենրիխ Մխիթարյանի կինը հղի է. տեսանյութ

Հիշեցնենք` սեպտեմբերի 2–ին հայտնի դարձավ, որ անգլիական «Արսենալի» կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վարձակալության իրավունքով իտալական «Ռոմայի» խաղացող է դարձել։ Հայ ֆուտբոլիստի հետ վարձակալության պայմանագիրը կնքել են մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Կիսապաշտպանի համար իտալական ակումբը 3 միլիոն դոլար է վճարել։ «Գայլերի երկրում» Մխիթարյանը խաղալու է 77 համարի մարզաշապիկով։

թեմա:
Հենրիխ Մխիթարյան (246)

Ըստ թեմայի

Առանց Հենոյի. ինչպես են մարզվում մեր ֆուտբոլիստները «վերջին հույսի» խաղից առաջ. տեսանյութ
Հենրիխ Մխիթարյանը կկարողանա՞ մասնակցել Ֆինլանդիա-Հայաստան խաղին. բժիշկը կարծիք է հայտնել
Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը լուրջ է. ՀՖՖ
Մխիթարյանը նոր արդյունք գրանցելու շանսեր ունի. նա դարձյալ «Ռոմայի» մեկնարկային կազմում է
թեգերը:
Իտալիա, ֆուտբոլ, Հենրիխ Մխիթարյան, «Ռոմա» ֆուտբոլային ակումբ, Հայաստան

Գլխավոր թեմաներ