06:54 08 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD478.03
  • GBP627.41
  • EUR530.47
  • RUB7.50
Հենրիխ Մխիթրայանը մոր հետ

Հենրիխ Մխիթարյանի մայրը խոսել է որդու հասցեին հնչող մեղադրանքների մասին. «Ժողովուրդ»

ARMSPORT
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
74311

Ֆուտբոլիստի մայրը հիշեցրել է, որ Մխիթարյանը բաց է թողել հավաքականի խաղերը, որովհետև մեկ ամսից ավելի է վնասվածք ունի և նոր-նոր սկսել է ապաքինվել։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Եթե նա հանդես է գալիս այդպիսի հայտարարությամբ, ապա պետք է ներկայացնի փաստեր, թե ինչու պետք է Մխիթարյանը զրկվի ավագի թևկապից։

Այս մասին «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում ասել է Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշչյանը` անդրադառնալով աղմուկ արած հայտարարությանը։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանն իր պաշտոնական էջում անդրադարձել էր հայկական ֆուտբոլում տիրող իրավիճակին՝ առաջարկելով նաև Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանից վերցնել ավագի թևկապը` համարելով, որ «վերջինս թքած ունի ազգային հավաքականի վրա»։

«Ինչից է նա վերցրել, որ Հենրիխը թքած ունի ազգային հավաքականի վրա։ Ինչ վերաբերում է նրան, որ Մխիթարյանը բաց թողեց հավաքականի խաղերը, բոլորս էլ գիտենք, որ դրա պատճառը վնասվածքն է։ Արդեն մեկ ամսից ավելի է, որ Մխիթարյանն ունի վնասվածք և հիմա նոր-նոր սկսել է ապաքինվել։ Եթե Մեսրոպ Առաքելյանը անում է այդպիսի անհիմն հայտարարություններ, ապա նա տեղյակ չէ ոչ միայն ֆուտբոլից, այլ նաև չի տիրապետում իր աշխատանքին»»,- «Ժողովրդի» հետ զրույցում ասել է Թաշչյանը:

«Սորոսի» գրասենյակի գործունեությունը Հայաստանի համար վտանգներ է պարունակում. Վանեցյան

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21–ին ՀՖՖ նախագահ Արթուր Վանցեյանը հրաժարականի դիմում ներկայացրեց` նշելով, որ ինչ–որ մեկը պարտավոր է բարոյական պատասխանատվություն կրել ԵՎՐՈ 2020–ի ընտրական փուլի վերջին` «Իտալիա»–«Հայաստան»  խաղի 9։1 խայտառակ հաշվի համար։

ՀՖՖ–ն դատապարտում է Հենրիխ Մխիթարյանին` ավագի թևկապից զրկելու կարծիքը. Վանեցյան

Ըստ թեմայի

«Հենրիխ Մխիթարյանի վերադարձը կօգնի Ջեկոյին». «Ռոմայի» մարզիչ
«Իտալացիները խառնվածքով նման են հայերին. այստեղ հիանալի է». Հենրիխ Մխիթարյան
ՀՖՖ–ն դատապարտում է Հենրիխ Մխիթարյանին` ավագի թևկապից զրկելու կարծիքը. Վանեցյան
թեգերը:
Մեղադրանք, ֆուտբոլ, ՀՖՖ, մայր, Հենրիխ Մխիթարյան

Գլխավոր թեմաներ