00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շախմատի տունն ու մարզադպրոցը կմիավորվե՞ն. նախագիծ է մշակվել

© Sputnik / Asatur YesayantsДом Шахмат имени Тиграна Петросяна в Ереване
Дом Шахмат имени Тиграна Петросяна в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Շախմատի տան ու մարզադպրոցի միացման նպատակն օպտիմալացումն է ու ռեսուրսների արդյունավետ օգտագործումը։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik, Կարինե Հարությունյան. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տունը» և «Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» միավորելու նախագիծ է մշակել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը։

Фестиваль шахмат и джаза Chess & Jazz в саду «Эрмитаж» (26 июля 2019). Москвa - Sputnik Արմենիա
Շախմատի նոր կանոններ, կամ ինչպես հայ հասարակության մեջ արքան լիդեր դարձնել

«Հարցն այն է, որ այդ երկու կառույցները գտնվում են միևնույն շենքում ու կատարում են նույն գործառույթը, այդ իսկ պատճառով էլ որոշել ենք միավորել դրանք։ Միավորումից հետո կլինի մեկ` «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոց» ՊՈԱԿ»,–ասաց փոխնախարարը։

Նրա խոսքով` միացման նպատակը նաև օպտիմալացումն է ու ռեսուրսների արդյունավետ օգտագործումը, բայց կրճատումներ շա՞տ կլինեն, թե ոչ` դեռ պարզ չէ։ Միավորումից հետո, ըստ Լոռեցյանի` երկու ՊՈԱԿ–ները մեկ կառույց դարձած կշարունակեն իրենց գործունեությունը` չփոխելով ֆունկցիաները։

Լևոն Արոնյանը սիրառատ նկարներ է հրապարակել և շնորհավորել կնոջը` Արիանային

Ինչ վերաբերում է շախմատի տան զարգացման ծրագրերին, ապա այդ մասին, ըստ փոխնախարարի` քանիցս քննարկումներ են  ունեցել ոլորտի մասնագետների հետ։

«Հ. Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Վլադիմիր Կարապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում  նշեց, որ այդ թեմայով քննարկումներ են արել և հայտնել են` դպրոցների միավորումը նպատակահարմար չեն գտնում։

«Ակումբն ակումբ է, դպրոցը դպրոց, ինչո՞ւ պետք է միավորվեն, չգիտեմ։ Ճիշտ է, չեմ կարծում, որ միավորման արդյունքում մեր դպրոցը կտուժի ինչ–ինչ հարցերում, քանի որ այն վաղուց հաստատված ու ճանապարհ անցած կառույց է»,–ասաց նա։

«Հաջող սենդափոխությունը ապագա հաղթանակների հիմքն է». Վլադիմիր Հակոբյան - Sputnik Արմենիա
Պատանիները ձգտում են նմանվել անվանի շախմատիստներին. Հակոբյանը` Հնդկաստանի մրցաշարի մասին

Կարապետյանը հավելեց, որ երկու կառույցների միավորման հետևանքով որոշ աշխատողներ կտուժեն, որոնք ստիպված կրճատման տակ կընկնեն։ Մարզադպրոցի տնօրենը հույս հայտնեց, որ, այնուամենայնիվ, միավորման չեն գնա։ 

«Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան» տնօրեն Հրաչիկ Թավադյանի հետ մեզ չհաջողվեց կապ հաստատել։

Ահռելի շախմատը, պղնձե կինն ու գունավոր հոլը. գյումրեցին կյանք է տալիս փայտին ու երկաթին

Ի դեպ, երկու կառույցների միավորման հարցն արդեն հանրային քննարկման է դրված Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` մինչև դեկտեմբերի 19–ը։ Նախագծում  նշվում է, որ վերակազմակերպման հետ կապված ծախսերն իրականացվելու են «Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցի» հաշվին:

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` հնգամսյա ժամկետում, նախարարը պետք է ապահովի գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, միաձուլման պայմանագրի և փոխանցման ակտերի հաստատումը:

Լրահոս
0