20:27 01 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD488.58
  • GBP627.73
  • EUR573.93
  • RUB6.32
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
239 0 0

Բռնցքամարտիկ Էդգար Ղուկասյանը դարձավ WBA Asia South–ի չեմպիոն։ Մարտը տեղի է ունեցել Մոսկվայի «ՎՏԲ Արենայում»։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանցի Էդգար Ղուկասյանը հաղթեց տանզանիացի բռնցքամարտիկ Կուլվա Բուշիրին WBA Asia South չեմպիոնի տիտղոսը նվաճելու մարտում։ Մոսկվայում անցկացվող ՎՏԲ–Արենայում մրցավարների որոշումը միաձայն էր։

Բռնցքամարտիկները տիտղոսի համար 10 ռաունդ պայքարեցին։ Ինչպես գրում է 5-tv.ru–ն, Էդգար Ղուկասյանը մարտի սկզբում շատ կտրուկ գրոհի անցավ, թեև հազվադեպ էր ճշգրիտ հարվածներ հասցնում։ 8-րդ ռաունդում Էդգար Ղուկասյանը բազմաթիվ հարվածներ հասցրեց մրցակցին, թեև ինքն էլ հարվածներ ստացավ։

Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն

Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Նատալյա Ռագոզինան ՌԵՆ ՏՎ–ի եթերում շնորհավորել է Էդգարին։ Նա ասել է, որ գրազը հաղթել է, քանի որ համոզված էր` Ղուկասյանը հաղթելու էր։

«Ես ասել էի, որ Էդգարը կհաղթի։ Հայերը «խզարում» են։ Իհարկե, մենք սպասում ենք գլխավոր մարտին, որի ժամանակ կհանդիպեն Կոկլյաևն ու Եմելյանենկոն», – ասել է Ռագոզինան։

Մրցաշարի շրջանակում արդեն մի քանի մենամարտ է կայացել, հաղթողների թվում ևս մեկ հայ կա, որը ներկայացնում է Ռուսաստանը` Վարդան Հարությունյանը։

Հայի ջախջախիչ հարվածը․ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը կրկնակի չեմպիոն է դարձել. լուսանկար

Ըստ թեմայի

Ուկրաինացի բռնցքամարտիկը մահացու հարված է հասցրել Պորոշենկոյի թիկնապահին․ տեսանյութ
Վանես Մարտիրոսյանը հեռանում է բռնցքամարտից
Հոլիվուդում հայազգի «խենթ» բռնցքամարտիկը նոկաուտի է ենթարկել ֆիլիպինցուն
թեգերը:
հաղթանակ, Էդգար Ղուկասյան, բռնցքամարտիկ

Գլխավոր թեմաներ