19:59 20 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.34
  • GBP622.23
  • EUR531.59
  • RUB7.78
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
106 0 0

Ֆուտբոլում ողբերգական դեպքերից, բարդ վնասվածքներից խուսափելու համար աշխարհում տարբեր մոտեցումներ են մշակվում: Հայաստանում նոյեմբերին գրանցված երկու միջադեպերից հետո ֆուտբոլիստների առողջության ապահովագրությունը դառնում է առաջնային խնդիր:

Խաչիկ Չախոյան, Sputnik Արմենիա

Հայաստանի ֆուտբոլի հավաքական թիմերի բժիշկները հանդես են եկել ֆուտբոլիստների առողջությունն ապահովագրելու առաջարկությամբ, և այդ գործընթացն ընթացքի մեջ է: Լավ նախաձեռնություն է, հուսանք`պայմանագիրը կստորագրվի:

Հիշեցնենք, որ նոյեմբերին Հայաստանի ֆուտբոլի մանկապատանեկան առաջնություններում երկու դեպք գրանցվեց, որոնցից հետո երկու պատանի ֆուտբոլիստ հայտնվեցին հիվանդանոցում:

Sputnik Արմենիայի հետ զրույցում ֆուտբոլի Ավանի ակադեմիայի տնօրենի սպորտային գծով տեղակալ Սամվել Սարգսյանը նշում է, որ վերջին դեպքերը ևս մեկ անգամ  հավաստեցին, որ ֆուտբոլը, իրոք, ռիսկային մարզաձև է, և որակյալ բժշկական օգնությունը (տվյալ դեպքում նախ առաջին օգնության մասին է խոսքը) շատ հաճախ կարող է ոչ միայն օգնել ֆուտբոլիստին, այլև փրկել նրա կյանքը։

«Ես չեմ ուզում փրկել կամ ապաքինել ֆուտբոլիստին: Ուզում եմ նախ պահպանել նրա առողջությունը»- ասաց Սամվել Սարգսյանը:

Նոյեմբերին հայկական ֆուտբոլում գրանցված միջադեպերը ահազանգ են, որ խնդրին պետք է արձագանքել անմիջապես: Արդեն հենց հիմա: Մենք տեղեկացրել էինք, որ լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի որակյալ առաջին օգնություն շնորհիվ 16- ամյա ֆուտբոլիստ Դավիթ Ախոյանի կյանքին ու առողջությանը վտանգ չսպառնաց, ու նա շուտով նորից կարող է մարզվել: Հովհաննիսյանին հաջողվել էր այնպես անել, որ ուշաթափությունից հետո տղան լեզուն կուլ չտա։

«Շատ կարևոր է, որ ՀՖՖ ապագա նախագահն ունենա պրոֆեսիոնալների թիմ». Դոխոյան

Իսկ ահա 15-ամյա ֆուտբոլիստ Արամ Մարկոսյանը հիմա միայն այցելում է իր խաղընկերների հանդիպումներին ու չի կարողանում մարզվել: 

2004 թվականին ծնված ֆուտբոլիստների «Արարատ– Արմենիա»-«Երևան» մրցավեճում մարզիկների խաղային բախումից հետո` գնդակի համար պայքարում Արամը գլխի վնասվածք էր ստացել։ Այդ խաղին պատահական ներկա գտնված շտապօգնությունը փրկել է «Արարատ– Արմենիայի» ֆուտբոլիստի կյանքը:

Մեզ հետ զրույցում «Արարատ– Արմենիա» թիմի մարզիչ Էդուարդ Վերանյանն ասում է, որ այդ տարիքային խմբերի հանդիպումներին շտապօգնության անձնակազմ չի լինում. Բարեբախտաբար, այդ օրը շատ պատահական շտապօգնության մեքենան եղել է խաղադաշտի կողքին, ու դա ճակատագրական է եղել ֆուտբոլիստի համար։

«Ֆուտբոլիստի կյանքը իրոք վտանգված էր, եթե այդ պատահականությունը չլիներ: Փառք աստծո, ամեն ինչ լավ ավարտվեց»- ասեց Էդուարդ Վերանյանը:

15- ամյա ֆուտբոլիստը խաղային դրվագում ստացել է գանգուղեղային վնասվածք: Շտապօգնության մեքենան անմիջապես նրան տեղափոխել է հիվանդանոց և փրկվել տղայի կյանքը, բայց նա երկար ժամանակ չի կարողանա մարզվել և խաղալ:

ՀՖՖ նախագահի 1 թեկնածու արդեն կա, քանի՞սը դեռ կլինեն

Առողջության ապահովագրությունը, ինչ խոսք, կարևոր է, բայց նույնիսկ ապահովագրված լինելով` առաջին օգնության կարևորության մասին էլ պետք է մտածել:

Հասկանալի է, որ մանկապատանեական ֆուտբոլային բոլոր խաղերի ժամանակ հնարավոր չէ շտապօգնության մեքենաներ ապահովել(այդքան մեքենաներ երևի չկան էլ Երևանում, կամ էլ անձնակազմերը ֆիզիկապես չեն կարող միայն ֆուտբոլը սպասարկել): Ուրեմն պետք է մտածել տեղում բժիշկների թիվն ավելացնելու և միաժամանակ նրանց որակավորումն ապահովելու մասին: Ամեն ինչ պետք է անել մարդկանց ու տվյալ դեպքում պատանի ֆուտբոլիստների կյանքը չվտանգելու համար:

Ըստ թեմայի

Աղետալի ծախսեր, կամ ինչու պետք է առողջապահական հարկը պարտադիր լինի
ՀՀ քաղաքացիներն ուզո՞ւմ են, որ առողջության պարտադիր հարկ լինի. հարցում
Երբ կներդրվի առողջապահական ապահովագրությունը. Փաշինյանը հանձնարարականներ է տվել
թեգերը:
ապահովագրություն, շտապօգնություն, ֆուտբոլ, ՀՖՖ

Գլխավոր թեմաներ