00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտնի են ՀՖՖ նախագահի թեկնածուների անունները

© Sputnik / Andranik GhazaryanФутбольный мяч
Футбольный мяч - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առաջադրվելու հավակնություններ ունեցել են ևս մի քանի թեկնածուներ, բայց չեն կարողացել, որովհետև ֆուտբոլի ֆեդերացիայի մեջ մտնող ՀԿ–ները հրաժարվել են առաջադրել։

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահի թեկնածուները հայտնի են։ ՀՖՖ նախագահի պաշտոնին հավակնում են 4-ը` լեգենդար ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը, «Լոռի» ակումբի սեփականատեր Թովմաս Գրիգորյանը, ՀՖՖ փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբն առաջադրել է Արսեն Աղաջանյանի թեկնածությունը:

«Շատ կարևոր է, որ ՀՖՖ ապագա նախագահն ունենա իսկապես պրոֆեսիոնալների թիմ». Դոխոյան - Sputnik Արմենիա
«Շատ կարևոր է, որ ՀՖՖ ապագա նախագահն ունենա պրոֆեսիոնալների թիմ». Դոխոյան

Նշենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունը կկայանա դեկտեմբերի 23-ին։ Իսկ թեկնածուների առաջադրման վերջին օրը դեկտեմբերի 3–ն էր։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` առաջադրվելու հավակնություններ ունեցել են ևս մի քանի թեկնածուներ, բայց չեն կարողացել, որովհետև ֆուտբոլի ֆեդերացիայի մեջ մտնող ՀԿ–ները հրաժարվել են առաջադրել։

Նշենք, որ ֆեդերացիայի կազմի մեջ մտնող 34 հասարակական կազմակերպությունները կարող էին առաջադրել մեկական թեկնածու։

«Փյունիկ» ՖԱ-ն, ներկայացնելով իրենց առաջադրած թեկնածուին` Արսեն Աղաջանյանին, նշել է, որ նա լիովին համապատասխանում է ՀՖՖ նախագահի բոլոր չափանիշներին: Խոշոր գործարար է, երկար տարիներ ապրել է Ռուսաստանում և Կիպրոսում, համակարգային փոփոխություններ է կատարել այն բոլոր ոլորտներում, որոնք ղեկավարել է, հեղինակություն է վայելում մի շարք երկրների գործարար շրջանակներում: Տասնյակ կրթական, սոցիալական և սպորտային նախագծեր է իրականացրել և իրականացնում Հայաստանում, կամ մասնակից է այդպիսի նախագծերի:

Խորեն Հովհաննիսյանն առաջին օգնություն է ցուցաբերել ուշաթափված պատանի ֆուտբոլիստին

Համաձայն հաղորդագրության` տարիներ շարունակ Աղաջանյանը նպաստել է ֆուտբոլի զարգացմանը հայկական գաղթօջախներում: Նա Կիպրոսի «Արարատ» ֆուտբոլային ակումբի հիմնադիրը և հովանավորն է, ինչպես նաև Ռուսաստանի տարբեր մարզերում գործող մանկապատանեկան հայկական ֆուտբոլային ակումբների բարեկամն ու հովանավորը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 21–ին ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից։

Լրահոս
0