01:49 20 հունվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.61
  • GBP626.18
  • EUR533.71
  • RUB7.81
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
222 0 0

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի չորս թեկնածուներից մեկին մերժել են։ Դեկտեմբերի 23-ին հայտնի կդառնա, թե նրանցից ով կփոխարինի Արթուր Վանեցյանին։

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար կպայքարեն ՀՖՖ ներկայիս առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը, «Լոռի» ֆուտբոլային ակումբի նախագահ Թովմաս Գրիգորյանը և «Անի» թիմի նախագահ Խորեն Հովհաննիսյանը: «Արմենպրեսը» հայտնում է, որ այսօր կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել են ՀՖՖ ֆուտբոլի դեպարտամենտի պետ Արթուր Ազարյանը և ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը:

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի կողմից առաջադրված Արսեն Աղաջանյանի թեկնածությունը չի ընդունվել փաստաթղթերի ոչ ամբողջական լինելու պատճառով:

«Մենք մեր առաջ խնդիր ենք դրել թափանցիկ ընտրություններ անցկացնել: Ընտրության հետ կապված ցանկացած դետալ լինելու է հրապարակային»,- ասաց Նիկողոսյանը:

ՀՖՖ գործկոմի 16 տեղերի համար առաջադրվել է 24 թեկնածու:

ՀՖՖ նախագահի և գործկոմի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 23-ին:

«Ժողովուրդն ինչ ուզում ա, ստացել ա...». Ռուբեն Հայրապետյանը` Վանեցյանի ու ֆուտբոլի մասին

Նշենք, որ «Փյունիկ» ՖԱ-ն, ներկայացնելով Արսեն Աղաջանյանին, նշել էր, որ նա լիովին համապատասխանում է ՀՖՖ նախագահի բոլոր չափանիշներին: Խոշոր գործարար է, երկար տարիներ ապրել է Ռուսաստանում և Կիպրոսում, համակարգային փոփոխություններ է կատարել այն բոլոր ոլորտներում, որոնք ղեկավարել է, հեղինակություն է վայելում մի շարք երկրների գործարար շրջանակներում: Տասնյակ կրթական, սոցիալական և սպորտային նախագծեր է իրականացրել և իրականացնում Հայաստանում, կամ մասնակից է այդպիսի նախագծերի:

Հիշեցնենք` ՀՖՖ նախագահի պաշտոնը թափուր է նոյեմբերի 21–ից, երբ Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ հրաժարական է տալիս։

Ըստ թեմայի

«Վաստակեցինք կարևոր 3 միավոր». Մխիթարյանն արդեն իտալերեն է խոսում. տեսանյութ
«Մարկո, Ռուբենին ցույց տուր՝ ինչպես անել»․ Ալեքսանդր Գրիգորյանը` «Ուրարտու»-ի 2–րդ խաղին
Մարկոս Պիզելին վերադառնում է Հայաստան
Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» արտագնա խաղում գոլի հեղինակ է դարձել. տեսանյութ
թեգերը:
պաշտոն, ֆուտբոլ, Հայաստան

Գլխավոր թեմաներ