00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տրանսֆերային նորություններ հայկական ֆուտբոլային ակումբներում. ով ուր կգնա

© Sputnik / Aram NersesyanМальчик-помощник у скамьи запасных наблюдает за футбольным матчем 15-го тура Высшей лиги чемпионата Армении между командами "Арарат-Армения" и "Урарту" (1 декабря 2019). Еревaн
Мальчик-помощник у скамьи запасных наблюдает за футбольным матчем 15-го тура Высшей лиги чемпионата Армении между командами Арарат-Армения и Урарту (1 декабря 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բարձրագույն խմբի առաջնության գարնանային հատվածից առաջ բացվող տրանսֆերային պատուհանն ինչ նորություններ կբերի հայկական ակումբներին, հավանական փոփոխությունները ներկայացնում է Sputnik Արմենիան։

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik.  Ֆուտբոլային տրանսֆերային պատուհանը Հայաստանում պաշտոնապես բացվում է փետրվարի 1–ին և փակվում փետրվարի 28–ին։ Բայց դա, իհարկե, ոչ մի կերպ չի խանգարում ակումբներին զբաղվել նոր ֆուտբոլիստների ընտրությամբ և պայմանագրեր ստորագրելով։  Ու առաջին պայմանագիրն արդեն կա` Մարկոս Պիզելին կխաղա «Արարատ–Արմենիայում»։

Роман Березовский - Sputnik Արմենիա
«Ամենահայ բրազիլացին» ու Ռոման Բերեզովսկին ժամանել են Հայաստան. լուսանկարներ

Առաջնության երկրորդ հատվածը միանշանակ ավելի կարևոր է բոլոր թիմերի համար։ Հայաստանի բարձրագույն խմբի ակումբները 15 հանդիպում անցկացնելուց հետո, իհարկե, հետևություններ արել են ու գիտեն, թե խաղային որ դիրքում է ուժեղացում պահանջվում, կամ ով չի կարողացել ինտեգրվել իրենց թիմի խաղաոճին։

Բարձրագույն խմբի առաջնության աշնանային հատվածի վերջին տուրից հետո աղյուսակը գլխավորում է Վանաձորի «Լոռին», բայց առաջատարին վեցերորդ տեղը զբաղեցրած թիմից բաժանում է ընդամենը չորս միավոր։ Հետևաբար, չեմպիոնական մրցավազքին լիարժեք մասնակցում են բոլոր վեց թիմերը։ Կասկածից վեր է, որ համարյա բոլոր ակումբները նոր ֆուտբոլիստների հետ պայմանագրեր կստորագրեն, և առաջնության գարնանային հատվածում անհամեմատ լարված ու անզիջում պայքար կտեսնենք։

Ստորև ներկայացնում ենք ակումբների կորուստներն ու ձեռքբերումները։

«Լոռի»

Եկել են. վանաձորյան թիմը դեռևս նոր խաղացողների չունի։

Հեռացել են. Մուսա Դիակիտեն և Արտյոմ Խաչատուրովը գնացել են։ Իսկ ավելի վաղ թիմից հեռացել էր Գրիգոր Աղեկյանը («Գանձասար–Կապան»)։

«Արարատ–Արմենիա»

Եկել են. գործող չեմպիոնը պայմանագիր է ստորագրել Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկոս Պիզելլիի հետ։

Հեռացել են. թիմից պաշտոնապես առայժմ ոչ մի ֆուտբոլիստ չի հեռացել, բայց այժմ հենակետային կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանը փորձաշրջան է անցնում ղազախական «Ժիտեսու» ակումբում։

Լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին «տուն է վերադառնում». նա կգլխավորի «Փյունիկը»

«Ալաշկերտ»

Եկել են. Պապե Աբդու Կամարան«Ուրարտուից» տեղափոխվել է «Ալաշկերտ»։

Գնացել են. Մլադեն Զելկովիչը, Սարգիս Շահինյանը, Ղուկաս Պողոսյանը, Դավիթ Ղանդիլյանը, Գեղամ Ղադիմյանը,Միհրան Մանասյանը, իսկ Արթուր Եդիգարյանը ավարտել է ֆուտբոլիստի կարիերան։

«Արարատ»

Եկել են. Հարունա Լուկման և Ռամազան Իսաևը «Երևանից»։

Генрих Мхитарян  (23 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյանը հղի կնոջ հետ լուսանկարներ է հրապարակել

Գնացել են. Ըստ մեր տեղեկությունների` «Արարատի» կազմում կարող են լինել բազմաթիվ փոփոխություններ, բայց այս պահի դրությամբ պաշտոնապես թիմից հեռացել են Դենիս Շևչուկը և Միխայիլ Պետրուշչենկովը։

«Շիրակ»

Գյումրու թիմում նոր ֆուտբոլիստներ չկան, Փոլ Մուսա Բակայոկոն գնացել է։

«Նոա»

Եկել են. նոր ֆուտբոլիստներ թիմում առայժմ չկան

Գնացել են. Արման Մելիքսեթյանը, Դավիթ Մանոյանը և Ալեքսեյ Տուրիկը լքել են ակումբը։

«Փյունիկ»

Եկել են. հաշվի առնելով այն հանգամանքը, որ թիմից բավականին շատ ֆուտբոլիստներ են հեռացել և փոխվել է գլխավոր մարզիչը (Ռոման Բերեզովսկի), կարելի է սպասել նոր պայմանագրերի նոր ֆուտբոլիստների հետ, բայց «Փյունիկն» առայժմ պաշտոնապես ոչ մի նոր պայմանագիր չի ստորագրել որևէ ֆուտբոլիստի հետ։

Հրաժարականներ, ցավոտ պարտություններ, քրեական գործ. հայկական սպորտի սկանդալները 2019-ին

Գնացել են. Աշոտ Քոչարյանը`«Գանձասար-Կապանից», Մաքսիմ Ժեստոկովը, Էդգար Մանուչարյանը, Ստանիսլավ Եֆիմովը, Հովհաննես Իլանգյոզյանը, Հովհաննես Պողոսյանը, Մարկո Բուրզանովիչը, Եվգենի Կոբոզևը։ Այդպես էլ ոչ մի խաղ չանցկացնելով «Փյունիկի» կազմում`թիմից հեռացել է նաև Դմիտրի Սիչյովը։

«Ուրարտու»

Եկել են. թիմում դեռևս նոր ֆուտբոլիստներ չկան, բայց նորանշանակ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հստակ որոնումների մեջ է, ու, անկասկած, մինչև առաջնության գարնանային հատվածի մեկնարկը «Ուրարտուն» նոր ֆուտբոլիստներ կունենա։

Самвел Гасабоглян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ղասաբօղլյան. «Որքան էլ կոնտինգենտը շատ լինի, առանց որակյալ մարզիչների ոչինչ չի ստացվի»

Գնացել են. Պապե Աբդու Կամարան «Ալաշկերտից», Ադամու Աբդուլահին, Իգոր Ստանոևիչը, Միլոշ Նիկոլիչը և Անդրանիկ Ոսկանյանը։

«Գանձասար–Կապան»

Եկել են. Աշոտ Քոչարյանը («Փյունիկ») և Գրիգոր Աղեկյանը («Լոռի»)։

Գնացել են. Ալեքսանդր Օգանիսյանը, Գագիկ Մաղաքյանը, Գևորգ Օհանյանը, Մարտին Գրիգորյանը,  Ստեֆան Ադջումանին և  Վարդան Արզոյանը։

«Երևան»

Դժվար է ասել, թե թիմն ինչպիսի կազմով կշարունակի առաջնությունը, որովհետև ֆինանսական և խաղային ճգնաժամը «Երևանին» խանգարում է առաջնության ընթացքում, ու թիմն անցկացրած 15 խաղերում նույնքան պարտություն է կրել։ Ավելի շուտ ֆուտբոլիստները կհեռանան, բայց այդ դեպքում էլ ստիպված թիմը պետք է համալրի իր կազմը։ Այս պահին «Երևանը» նոր ֆուտբոլիստներ դեռևս չունի։

Գնացել են. Պավել Դեմիդչիկը, Սերգեյ Լինկոն, իսկ Ռամազան Իսաևը տեղափոխվել է Երևանի «Արարատ»։

Լրահոս
0