23:27 28 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
269 0 0

Ռուսաստանի պրեմիեր լիգայում աշխատած 3 մարզիչ տեղափոխվել են Հայաստան` հայկական ակումբների ֆուտբոլիստներին մարզելու համար։ Բարձրագույն խմբի առաջնությունը վերսկսվելու է փետրվարի 28-ին: Թե քանի նոր ֆուտբոլիստ կստանա հայաստանյան գրանցում, ցույց կտա ժամանակը:

Խաչիկ Չախոյան, Sputnik Արմենիա

Այս առաջնության երկրորդ կեսից 3 նոր մարզիչներ սկսեցին գլխավորել հայկական ֆուտբոլային 3 ակումբ։ Ռոման Բերեզովսկին ստանձնեց «Փյունիկի» ղեկը, Իգոր Կոլիվանովը նշանակվեց «Արարատի» գլխավոր մարզիչ, իսկ Նոր տարուց առաջ «Ուրարտուն» սկսեց գլխավորել Ալեքսանդր Գրիգորյանը: Ռուսաստանի պրեմիեր լիգայից Հայաստան տեղափոխված այս երեք մասնագետների աշխատանքը հաստատ կփոխի մեր բարձրագույն առաջնության ընթացքը: Թե ո՞վ կհասնի հաջողության, ցույց կտա ժամանակը, չէ որ նրանց դիմագրավելու են ոչ պակաս փորձառու հայ մարզիչներ:

Պարզ է, որ վերը նշված մարզիչներից յուրաքանչյուրն ունի իր խաղային ձեռագիրը: Բայց նաև չմոռանանք, որ ֆուտբոլում մարզչի մտահաղացումն իրականություն են դարձնում ֆուտբոլիստները: Արդյո՞ք «Փյունիկում», «Արարատում» և «Ուրարտուում» կան Բերեզովսկու, Կոլիվանովի և Գրիգորյանի պահանջներին համապատասխանող խաղացողներ:

Բոլոր երեք թիմերում էլ, հավանաբար, կհայտնվեն նոր ֆուտբոլիստներ: Համենայնդեպս խաղային տարբեր օղակներում մարզիչները կձգտեն խաղադաշտ դուրս բերել իրենց խաղաոճին համապատասխանող ֆուտբոլիստներ:

Տրանսֆերային նորություններ հայկական ֆուտբոլային ակումբներում. ով ուր կգնա

Քանի որ տրանսֆերային պատուհանը Հայաստանում փակվում է փետրվարի 28-ին, դեռ նոր ձեռքբերումների ժամանակ կա: Բացի այդ բարձրագույն խմբի թիմերն արդեն սկսում են իրենց մարզումները, ու մինչ առաջնության վերսկսումը կլինեն նաև ուսումնամարզական հավաքներ ու ստուգողական բազմաթիվ հանդիպումներ: Sputnik Արմենիան հակիրճ ներկայացնում է 3 նոր մարզիչների սպորտային կարիերայի կարևոր դրվագները։

Ռոման Բերեզովսկի

Ռուսաստանում աշխատած երեք մարզիչներից նախ առանձնացնենք Ռոման Բերեզովսկուն, ում համար «Փյունիկի» գլխավոր մարզչի աշխատանքը մարզչական առաջին ու մեծ փորձն է լինելու: Մինչև այդ Հայաստանի հավաքականի նախկին ու լեգենդար դարպասապահը միայն երկու շաբաթով, այն էլ ԺՊ կարգավիճակով, գլխավորել է Սոչիի համանուն թիմը:

Հասկանալի է, որ Բերեզովսկին տիրապետում է հայկական ֆուտբոլում մարզչական աշխատանքի տեսական տարբերակին, իսկ թե ինչպես կհաջողվի տեսականը գործնականի վերածել, կտեսնենք աստիճանաբար: «Փյունիկի» համար լուրջ խնդիր է լավագույն վեցնյակում տեղ գտնելը: 15 տուրերից հետո ակումբը չորս միավորով հետ է մնում վեցերորդ տեղում ընթացող «Նոայից»:

Իգոր Կոլիվանով

Իգոր Կոլիվանովը ֆուտբոլային շատ հարուստ կենսագրություն ունի: Ինչպես և Բերեզովսկին, նա նույնպես ժամանակին իր երկրի՝ Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստ է եղել: Քիչ չեն հաջողությունները նաև մարզչական գործունեության մեջ: 2006 թվականին Կոլիվանովի գլխավորած Ռուսաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

Կոլիվանովը գլխավորել է նաև Ռուսաստանի երիտասարդական հավաքականը: Գլխավոր մարզչի պաշտոնում «Ուֆային» դուրս է բերել Ռուսաստանի Պրեմիեր լիգա, իսկ «Տորպեդոյին» ապահովել տեղը Ռուսաստանի ազգային լիգայում: Մեղմ ասած`նա բավականին մեծ փորձ ունի մարզչական աշխատանքում: Ֆուտբոլից բացի Կոլիվանովը սիրում է ձկնորսություն: Որտեղ ու ինչ չափի «ձուկ» կբռնի ռուս մասնագետը Հայաստանում, կտեսնենք առաջիկայում: Համենայնդեպս, «Արարատն» առաջնության առաջին հատվածում պայքարում էր առաջին տեղի համար:

Ալեքսանդր Գրիգորյան

Ալեքսանդր Գրիգորյանը մարզչական շատ հարուստ կենսագրություն ունի: Ոմանք նրան ավելի շատ համարում են կանանց ֆուտբոլի գիտակ, ու Գրիգորյանը չի հերքում, որ ինքը կանանց ֆուտբոլում լավ արդյունքների է հասել: Բայց հայազգի մարզիչը, բացի կանանց թիմերից, մարզել է նաև տղամարդկանց շատ ակումբներ ու ունի յուրահատուկ խաղային ձեռագիր: Թվարկել նրա մարզած թիմերին, իմաստ չունի, քանի որ դրանք շատ են: Այն, որ Գրիգորյանը կարող է կտրուկ փոխել «Ուրարտուի» խաղաոճը կասկածից վեր է:

«Ամենահայ բրազիլացին» ու Ռոման Բերեզովսկին ժամանել են Հայաստան. լուսանկարներ

Ընդամենը երկու հանդիպում անցկացնելով «Ուրարտուի» գլխավոր մարզչի պաշտոնում (Բարձրագույն խմբի մեկ և գավաթի խաղարկության մեկ խաղ)` Գրիգորյանը տոնեց մեկ հաղթանակ և մեկ հանդիպում էլ ավարտեց ոչ ոքի: Դրանից հետո նա հրաժարվեց Պապե Աբդու Կամարայից: Այսինքն` ակնհայտ է, որ «Ուրարտուում» նոր ֆուտբոլիստներ կլինեն:

Ըստ թեմայի

«Ամենահայ բրազիլացի» Մարկոս Պիզելին պաշտոնապես դարձավ «Արարատ–Արմենիայի» ֆուտբոլիստ
Արթուր Վանեցյանը քաղաքական ենթատեքստով ուղերձ է հղել
«Ամենահայ բրազիլացին» ու Ռոման Բերեզովսկին ժամանել են Հայաստան. լուսանկարներ
Հենրիխ Մխիթարյանը կրկին վնասվածք է ստացել
թեգերը:
մարզիչ, Ռոման Բերեզովսկի, Ալեքսանդր Գրիգորյան, Փյունիկ, Արարատ–Արմենիա, ֆուտբոլիստ, ֆուտբոլ, ՀՖՖ, Հայաստան

Գլխավոր թեմաներ