08:56 20 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.63
  • GBP622.51
  • EUR517.06
  • RUB7.53
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
62 0 0

Հայտնի ֆուտբոլիստն ավելի վաղ հրաժարվել էր Հյայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածությունից։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Լեգենդար ֆուտբոլիստ, «Անի» ակումբի նախագահ Խորեն Հովհաննիսյանը նշանակվել է ՀՖՖ նորընտիր նախագահ Արմեն Մելիքբեկյանի խորհրդական:

Հունվարի 10-ին Մելիքբեկյանը Խորեն Հովհաննիսյանին 65- ամյա հոբելյանի կապակցությամբ և հայկական ֆուտբոլին մատուցած ծառայությունների համար պարգևատրել էր ՀՖՖ բարձրագույն պարգևով՝ շքանշանով։

Նշենք, որ 1975 թվականի մարտի 19-ին առաջին անգամ «Արարատի» կազմում դուրս գալով խաղադաշտ Մյունխենի «Բավարիայի» հետ մրցավեճում` Խորեն Հովհաննիսյանն աստիճանաբար դարձավ Հայաստանի լավագույն թիմի ավագն ու առաջատարը:

Շատ երկար կարելի է թվարկել, թե հանդես գալով «Արարատի» կազմում ինչ արդյունքների է հասել լեգենդար ֆուտբոլիստը նախկին ԽՍՀՄ առաջնություններում. 305 խաղ, 93 գոլ: ԽՍՀՄ հավաքականի կազմում նա անցկացրել է 37 խաղ ու դարձել ութ գոլի հեղինակ, իսկ 1980 թվականին` օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն(1976թ):

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո Խորեն Հովհաննիսյանը մի շարք ակումբներում աշխատել է որպես գլխավոր մարզիչ: 1996-97թթ եղել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը:

2019 թվականին ՀՖՖ նախագահի ընտրություններում նա առաջադրված էր որպես թեկնածու, բայց ընտրություններից առաջ Հովհաննիսյանը հրաժարվեց պայքարից` հօգուտ հետագայում ընտրված Արմեն Մելիքբեկյանի:

Ըստ թեմայի

Հայ ֆուտբոլիստները յուրայիններ են դարձել Ղազախստանում
«Ուրարտուի» դարպասապահը կարիերան կշարունակի Իրանում
Ինչ կտա ազգային հավաքականին Արամ Հայրապետյանի տեղափոխությունը Իրան. Բերեզովսկու կարծիքը
թեգերը:
Արմեն Մելիքբեկյան, Խորեն Հովհաննիսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ