09:35 20 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.63
  • GBP622.51
  • EUR517.06
  • RUB7.53
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
18210

Հայաստանի համար հենակետային համարվող ըմբիշներն առայժմ ունեն օլիմպիական երկու ուղեգիր, բայց ամբողջ թափով նախապատրաստվում են վարկանիշային մրցումներին։ Ֆրանսիական Նիցցա քաղաքում անցկացված մրցումներին Հայաստանի հավաքականը հարուստ ավար հավաքեց։

ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Ֆրանսիայի Նիցցա քաղաքում հունվարի 16–19–ը անցկացված, Անրի Դեգլանի անունը կրող միջազգային մրցաշարում մեր հավաքականի յոթ ըմբիշներ կանգնեցին պատվո պատվանդանին, իսկ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հերթական անգամ իրեն հավասարը չունեցավ 97 կգ քաշային կարգում։

Մինչև Տոկիոյի օլիմպիական խաղերը կոնկրետ Արթուր Ալեքսանյանի համար բոլոր նման մրցաշարերն էլ լավ մարզավիճակ ձեռք բերելու նպատակ ունեն։ Հայ տիտղոսակիր ըմբիշն անցյալ տարի արդեն ապահովել է օլիմպիական ուղեգիրը` դառնալով աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։ Բայց Ալեքսանյանը բոլոր մրցումներում էլ, ստանալով ֆավորիտի կարգավիճակ, ձգտում է հաղթել, ու Նիցցայում անցկացված մրցաշարն այդ առումով բացառություն չէր։

«Սպիտակ արջը» չորս գոտեմարտ անցկացրեց ու տոնեց նույնքան հաղթանակ։ Կասկածից վեր է, որ օլիմպիական խաղերում Ալեքսանյանը պայքարելու է օլիմպիական չեմպիոնի ոսկե մեդալի համար, որը նրա համար երկրորդը կլինի։

Իսկ ահա, թե ով տեղ կգտնի մեր հավաքականի կազմում օլիմպիական մյուս քաշայի կարգերում` հարց է։

77 կգ քաշային կարգում հաղթանակի հասնելու շատ լավ հնարավորություն ուներ Կարապետ Չալյանը։ Ընդ որում, այս քաշային կարգում էլ Հայաստանն ունի օլիմպիական վարկանիշ և այդ վարկանիշը վաստակել է հենց Չալյանը, կրկին աշխարհի առաջնության ժամանակ։

Պատանիների օլիմպիական խաղերը մեկնարկեցին. բացման արարողության ամենավառ կադրերը

Անրի Դեգլանի միջազգային մրցաշարի եզրափակչում Չալյանի մրցակիցը ղազախ Դեմեու Ժադրաևն էր, որն առաջին անգամն էր մասնակցում 77 կգ քաշայինների մրցումներին։ Մինչև այդ ղազախ ըմբիշն աշխարհի առաջնության արծաթե մեդալ էր վաստակել  ոչ օլիմպիական 72 կգ քաշային կարգում։ Եզրափակիչում հաջողությունն ուղեկցեց Ժադրաևիին, նա հաղթեց 5։2 հաշվով։

Այս քաշային կարգն առաջիկա ամիսների ընթացքում լինելու է ըմբշամարտի սիրահարների ուշադրության կենտրոնում, քանի որ օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանն էլ Դանիայում հաղթանակի է հասել միջազգային մրցաշարում։ Թե նրանցից ով է ներկայացնելու Հայաստանը Տոկիոյում, առայժմ անհայտ է։ Կարապետ Չալյանի և Արսեն Ջուլֆալակյանի միջև ուժեղ մրցակցություն կա։ Մարզիչներն էլ դեռևս չեն նշում, թե ով է դուրս գալու օլիմպիական գորգ։

55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը Հայաստան բերեց արծաթե մեդալը։ Նա Նիցցայի մրցաշարում, հասնելով եզրափակիչ, պարտություն կրեց վերջին գոտեմարտում։ Իսկ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը քաշային կարգը փոխելուց հետո առաջին անգամ մասնակցեց խոշոր մրցաշարի ու 67կգ քաշային կարգում զբաղեցրեց երրորդ տեղը։ Նույն արդյունքին հասան նաև Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ) և Ռուբեն Ղարիբյանը (82 կգ)։

Հայաստանի հավաքականի ըմբիշներից երեքը` Մաքսիմ Մանուկյանը (87 կգ), Արթուր Շահինյանը (97 կգ) և գերծանր քաշային Դավիթ Օվասափյանը պարտվեցին իրենց մեկնարկային գոտեմարտերում։

Այժմ Հայաստանի հավաքականի ըմբիշները նախապատրաստվելու են Եվրոպայի առաջնությանը, որը անցկացվելու է փետրվարի 10–16–ը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։

Սիմոն Մարտիրոսյանը կարող է օլիմպիական չեմպիոն հռչակվել

Հավելենք, որ Եվրոպայի առաջնությունը օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար չի համարվում։ Հին մայրցամաքի առաջնության ավարտից հետո, վարկանիշային երկու մրցաշար կանցկացվի մարտի 19–22–ը Հունգարիայում և ապրիլի 30–ից մայիսի 3–ը Բուլղարիայում։

Ըստ թեմայի

«Մեր նպատակը Պեկինի Օլիմպիադան է»․ հայաստանցի գեղասահորդները չեն հանձնվելու
Օլիմպիադաներում բարձր արդյունքի հասած աշակերտները 2020 թ–ից անվանական կրթաթոշակ կստանան
Մելինե Դալուզյանը Լոնդոնի Օլիմպիադայի ժամանակ արգելված դեղամիջոցներ է օգտագործել. ՄՕԿ
թեգերը:
մեդալ, օլիմպիադա, Ըմբշամարտի աշխարհի առաջնություն, ըմբշամարտիկ, Արթուր Ալեքսանյան

Գլխավոր թեմաներ