19:50 17 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD479.05
  • GBP624.63
  • EUR519.43
  • RUB7.57
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
50 0 0

Սլովակիական «Ժիլինա», ավստրիական «Ռայնդորֆ Ալտախ», «Ռեդ Բուլ Զալցբուրգ» և մի շարք այլ ակումբների հարձակվողն այժմ հայկական թիմում կխաղա։

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» հայտարարել է ակումբում նոր ֆուտբոլիստ ընդգրկելու մասին։ Ակումբի Facebook–ի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ «Արարատ-Արմենիային» է միացել 27-ամյա նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանյոն։

Ինչեր չեն անում հայ պատանիները Մխիթարյանին նմանվելու համար, կամ փոքրիկ Զառայի երազանքը

Յուսուֆը հանդես է եկել սլովակիական «Ժիլինա», ավստրիական «Ռայնդորֆ Ալտախ», «Ռեդ Բուլ Զալցբուրգ» և մի շարք այլ ակումբներում: «Ժիլինայի» կազմում Յուսուֆը դարձել է Սլովակիայի չեմպիոն:

Նա մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է ավստրիական «ԼԱՍԿ» ակումբի ֆուտբոլիստ:

Հիշեցնենք, որ օրերս հայտնի դարձավ, որ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներից երկուսը՝ Պետրոս Ավետիսյանն ու Գոռ Մալաքյանը, 2020 թվականի իրենց մարզումները սկսել են ղազախական թիմերում։ Ավետիսյանն արդեն գործող պայմանագիր ունի «Տոբոլի» հետ, իսկ Գոռ Մալաքյանը փորձաշրջան է անցնում «Ժետիսուում»:

Ըստ թեմայի

ԵԱՏՄ երկրների պրոֆեսիոնալ մարզիկները Ռուսաստանում լեգեոներ չեն համարվի
«Ծնունդդ շնորհավոր, Միկի». «Ռոման» շնորհավորական տեսանյութ է հրապարակել
«Փորձել եմ ոչ մեկին չնմանվել». անկեղծ զրույց 16-ամյա գեղասահորդ Արթուր Դանիելյանի հետ
թեգերը:
ֆուտբոլիստ, Արարատ–Արմենիա, ֆուտբոլ, ՀՖՖ

Գլխավոր թեմաներ