01:15 28 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.49
  • GBP617.20
  • EUR523.13
  • RUB7.28
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
103 0 0

Հանրահայտ մարզիչը հինգերորդ անգամ է արժանանում «լավագույն մարզիչ» կոչմանը։

ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2019 թ. քվեարկության արդյունքները: Հավաքելով 119 միավոր՝ 2019 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Երևանի «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, որն արժանանում է այս կոչմանը հինգերորդ անգամ:

84 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:

67 միավորով լավագույն եռյակը եզրափակել է Գյումրու «Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը:

«Լավագույն մարզիչ» արժանանալու հավակնորդներն 8-ն էին։ Բացի նշված երեքից, ցանկում ընդգրկված էին նաև Դավիդ Կամպանյան («Լոռի ՖԱ») , Ալեքսանդր Տարխանովը («Փյունիկ»), Արմեն Ադամյանը («Ալաշկերտ»), Աբրահամ Խաշմանյանը («Ալաշկերտ», Հայաստանի ազգային հավաքական), Իլշատ Ֆայզուլինը («Ուրարտու»)։

Ըստ թեմայի

Ինչեր չեն անում հայ պատանիները Մխիթարյանին նմանվելու համար, կամ փոքրիկ Զառայի երազանքը
Հին ու նոր անուններ. ո՞վ կարող է խաղալ Հայաստանի ազգային հավաքականում
«Տարվա ծանրամարտիկ». Սիմոն Մարտիրոսյանը հավակնում է աշխարհում լավագույնի կոչմանը
թեգերը:
Վարդան Մինասյան, ֆուտբոլ, Հայաստան

Գլխավոր թեմաներ