09:39 27 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.82
  • GBP595.63
  • EUR530.41
  • RUB6.81
Սպորտ
Ստանալ կարճ հղումը
364 0 0

Բայրամյանին և Յուրչենկոյին երկար ժամանակ է`դիտարկվում են որպես Հայաստանի հավաքականի թեկնածուներ։ Բայց նրանց նորամուտը հետաձգվում էր, քանի որ մեր հավաքականում խաղալու դեպքում նրանք Ռուսաստանում կհամարվեին լեգիոներներ։ Հիմա այդ խնդիրը չկա ԵԱՏՄ անդամ երկրների համար։

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է, որ առաջիկա ընկերական խաղերի համար անելու են ամեն բան հավաքականում ֆուտբոլիստների ընտրությունը մեծացնելու համար, ու չի բացառվում, որ լինեն նոր անուններ։

Հայաստանի ազգային հավաքականը 2020 թվականը սկսելու է ասիական ուղղությամբ։ Մարտի 26–ին մեր ընտրանին ընկերական հանդիպում է անցկացնելու Ուզբեկստանի, իսկ մարտի 30–ին Ղազախստանի հավաքականների հետ։ Արդյո՞ք հնարավոր է արդեն այդ խաղերում մեր ընտրանու կազմում տեսնել նոր ֆուտբոլիստներ։

«Հավաքականին նոր ֆուտբոլիստներ են հարկավոր, դա գաղտնիք չէ։ Մենք ունենք խնդիրներ խաղային բոլոր օղակներում, ու բնականաբար, պետք է փորձենք նոր ֆուտբոլիստներով լուծել այդ խնդիրները։ Ոչ միայն Խորեն Բայրամյանն ու Դավիթ Յուրչենկոն, այլ հուսով եմ նաև շատ այլ ֆուտբոլիստների թեկնածություն կունենանք։ Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են»– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասեց Խաշմանյանը։

Վարդան Մինասյանը 2019 թ–ի լավագույն մարզիչ ճանաչվեց. ովքե՞ր են եռյակում

«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը մի քանի տարի է ինչ դիտարկվում է որպես Հայաստանի հավաքականի թեկնածու։ Ու ինչպես նշում է Խաշմանայանը, հիմա նրա համար հավաքական ժամանելու լուրջ արգելք չկա։ «Ինչքան որ ես տեղեկացված եմ, Բայրամյանը ցանկություն ունի Հայաստանի հավաքականում խաղալու, դա համարում եմ շատ կարևոր գործոն։ Անկասկած, նա կարող է ուժեղացնել հավաքականի խաղը, և հուսով եմ ամեն ինչ հենց այդպես էլ կլինի»– ավելացրեց Խաշմանյանը։

Ղազախստանի «Շախտյորի» դարպասապահ Դավիթ Յուրչենկոյի մասին խոսելիս` հավաքականի մարզիչը նշում է, որ նրա գալով թիմում դիրքային ուժեղացում կլինի, մասնավորապես` դարպասում։ «Հայաստանի հավաքականում Դավիթ Յուրչենկոյի հանդես գալը նույնպես իրական է, բայց կոնկրետ ես դեռ չեմ խոսել նրա հետ։ Համոզված եմ, որ Յուրչենկոն իր վարպետությամբ ու փորձով շատ օգուտ կարող է բերել մեր ընտրանուն։ Ու անկասկած, նա էլ հավանական թեկնածուների թվում է » – ասեց Խաշմանյանը։ 

Գլխավոր մարզչի խոսքով` ՀՖՖ համապատասխան բաժինը միշտ էլ ուշադրությամբ հետևում է հայկական արմատներ ունեցող ֆուտբոլիստների խաղին։ Նա ընդգծում է, որ հավաքականը խնդիրներ ունի բոլոր օղակներում։ «Հետևաբար, մենք փնտրում ենք հայ ֆուտբոլիստներ ամբողջ աշխարհում»,– ավելացրեց Խաշմանյանը։ Նա վստահեցրեց` եթե կլինի մեկ ֆուտբոլիստ, որը կհամապատասխանի հավաքականի մակարդակին ու ցանկություն կունենա կրել Հայաստանի հավաքականի մարզաշապիկը, ուրախ կլինեն նրան տեսնել թիմում։

Ըստ թեմայի

«Արարատ-Արմենիան» նոր ֆուտբոլիստ ունի
Չելոյանցն առաջարկեց, համաձայնեցին. «Արմավիրի» մարզադաշտն անվանել են ի պատիվ Սիմոնյանի
Հպարտ եմ, որ հայ եմ. բացառիկ զրույց Իրանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի օգնականի հետ
թեգերը:
մարզիչ, Աբրահամ Խաշմանյան, ֆուտբոլիստ, ֆուտբոլ, ՀՖՖ, Հայաստան

Գլխավոր թեմաներ